ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում 16–ամյա պատանի է կորել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երևանում 12-ամյա երեխա է կորել. ոստիկանությունը որոնում է նրան. տեսանյութ
«Դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տնից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:
Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: