00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվիրատո՞ւ կա. Դադասյանը զարմացած է թատրոնի շենքի շուրջ բարձրացված աղմուկից

© Gevorg PerkupekyanЖирайр Дадасян
Жирайр Дадасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնջախաղի թատրոնին տրամադրված շենքի տանիքը ներսից 1.5 մետր բարձրացվելու է. շենքի վրա մեկ հարկ չի ավելացվելու։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կարծում է, որ թատրոնի շենքի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը մեկ բանի մասին է խոսում` ինչ–ինչ միտումներ և պատվիրատուներ կան այդ ամենի հետևում։ Այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նա` անդրադառնալով վերջին օրերին հնչող տարբեր կարծիքներին։

Художественный руководитель гос.театра пантомимы Жирайр Дадасян в предоставленном театру помещении (12 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով

Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքը տրամադրվել է մնջախաղի թատրոնին` այնտեղ թատրոնի շենքի կառուցման համար։ Վերջին օրերին, սակայն, սոցիալական ցանցերում քննարկումներ ծավալվեցին, թե թատրոնին տրամադրվող շենքը հուշարձանների ցանկում է գրանցված և որևէ փոփոխություն կատարել չի կարելի։ Նշվում էր, որ թատրոնի շենքի համար մեկ հարկ է կառուցվելու եղած շենքի վրա։

«36 տարի է` պայքարում ենք թատրոնի շենք ունենալու համար, ու հիմա, երբ պետությունը մեզ տարածք է տրամադրել, որոշ մարդիկ սկսել են անգամ կարծիք հայտնել, թե արդյո՞ք մեզ պետք է մնջախաղի թատրոն։ Եվ սա այն դեպքում, երբ մենք միակ պետական թատրոնն ենք, որը չունի շենք, բայց միջազգային փառատոն է անցկացնում»,–ասաց նա։

Հիմա մոդա է նախկիներին քննադատելը, բայց առաջ մշակութային քաղաքականություն կար. Դադասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ հայտնեց, որ Քոչար 21 հասցեն գրանցված չէ որպես պատմամշակութային արժեք, ավելի հստակ` այդ շենքի որոշ հատվածներ ներառված են հուշարձանների ցանկում, բայց ոչ այդ հատվածը։ «Չնայած այն հանգամանքին, որ մենք դա կարող էինք հիմք համարել ու որևէ գիտամեթոդական նիստ չանեինք, սակայն երկու նիստ ենք արել, որպեսզի տեղում կառուցվող թատրոնի շենքի նախագիծը քննարկենք»,–ասաց Թուխիկյանը։

Նա հայտնեց, որ գիտամեթոդական առաջին նիստի ժամանակ նախագիծը չի ընդունվել, քանի որ ներկայացված փաստաթղթերը կիսատ են եղել, իսկ երկրորդ նիստի ժամանակ մասնակիցներն իրենց դրական պատասխանն են տվել նախագծին։

Фестиваль пантомимы в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Խոսուն լռություն. լուսանկարներ` Մնջախաղի փառատոնից

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ ոչ թե մեկ հարկ են ավելացնելու շենքի վրա, այլ ներսից առաստաղի մի հատվածն են 1.5 մետր բարձրացնելու, որպեսզի բեմը կարողանան այդտեղ տեղակայել։ Նրա խոսքով` այժմ շենքում ամրակայման աշխատանքներ են ընթանում, իսկ առաստաղը բարձրացնելու համար նախագիծն ուղարկել են արդարադատության նախարարություն` կարծիք ստանալու։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանն էլ հիշեցրեց, որ խոսքը ոչ թե Դադասյանի բնակարանի կառուցման, այլ մնջախաղի թատրոնի շենքի մասին է։ Նա կարծում է, որ քննադատություններն անհիմն են, քանի որ իրենք որևէ կարգ չեն խախտել։

Որն էր ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը. փոխնախարարի տեսակետը

Հիշեցնենք, որ դեռ 2017–ին Մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ այս նույն տարածքը (Գևորգ Քոչար 21) հանձնում է մնջախաղի թատրոնին։ Սակայն հետո պարզվեց, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, և թատրոնի շենքի նախագծով նախատեսված փոփոխություններն անթույլատրելի են։ Մեկ տարի անց` 2018–ին, Մշակույթի նախարարությունը հայտարարեց Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը թատրոնին տրամադրելու մասին։ Այս շենքն էլ, պարզվեց, Պաշտպանության նախարարությանն էր պատկանում, և ՊՆ–ն չէր համաձայնել այն տրամադրել Մշակույթի նախարարությանը։

Լրահոս
0