00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը շոկի մեջ է. Հայաստանում երեխաներ են վաճառվել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (17 сентября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության նիստը սկսվեց Հայաստանը ցնցած քրեական գործի մասին հայտարարություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ երեկ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է։

Размик Абраамян  - Sputnik Արմենիա
Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

«Այդ ժամանակ մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ունենք ձերբակալվածներ»,–ասաց Փաշինյանը։

Չխախտելով անմեղության կանխավարկածը, վարչապետը հիշեցրեց, որ քրեական գործով կան առնվազն կասկածներ, որոնք թույլ են տալիս որոշ մեկնաբանություններ անել։

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն էլ զեկուցեց, որ քրեական գործով ձերբակալվածներն այս պահին արդեն 5-ն են։

«Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց Քրեական օրենսգրքի 168 հոդվածով մեղադրանք առաջադրելու համար, որի դիսպոզիցիան հնչում է հետևյալ կերպ` երեխային ծնողներից առանձնացնելը»,– ասաց ՔԿ նախագահը։

Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ

Գրիգորյանը նաև հայտնեց, որ քրեական գործի նախաքննության շրջանակում առգրավվել են ձերբակալված անձանց պաշտոնավարումից` 2012-ից առ այսօր եղած բոլոր փաստաթղթերը, որոնցով կատարվելու է մանրակրկիտ քննություն։

«Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են մեղադրվողներին այդ արարքի մեջ»,– հայտնեց Գրիգորյանը։

Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ գործի քննությունն իրականացվի  ամբողջական, առանց էմոցիաների։

«Կարևոր է հասկանալ, թե ՀՀ–ում ինչպես է գոյություն ունեցել ու տարիներով գործել հանցավոր մեխանիզմը»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Լրահոս
0