00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնստանտին Օրբելյանը խոսել է իր և նախարարության դատական գործի մասին

© Sputnik / Andranik GhazaryanКонстантин Орбелян на пресс-конференции в преддверии концерта памяти Петроса Айказяна (18 декабря 2019). Еревaн
Константин Орбелян на пресс-конференции в преддверии концерта памяти Петроса Айказяна (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է դատարանի` հօգուտ Կոնստանտին Օրբելյանի կայացված վճիռը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը չգիտի` երբ կավարտվեն դատական գործընթացները։ Օրբելյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Здание Оперного театра - Sputnik Արմենիա
Օպերային թատրոնը լուրջ խնդիրներ ունի. փոխնախարարն ու Օրբելյանը բարեփոխումներն են քննարկում

Օրբելյանը դատի էր տվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը`  պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից  ազատելու` մարտի 28–ի հրամանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 8-ին վճիռ էր կայացրել հօգուտ Օրբելյանի։

«Աստված գիտի` դատական գործերը երբ կավարտվեն, քանի որ նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Ըստ նախարարության` փաստաթղթերի անճշտության հետ կապված խնդիրներ կան, այսինքն` նորից դատարանի որոշմանը պետք է սպասենք»,–ասաց Օրբելյանը։

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

Անդրադառնալով օպերայի թատրոնի խնդիրներին` Օրբելյանը նշեց, որ թատրոնի տանիքը վերանորոգման կարիք ունի։ Նրա խոսքով` ճիշտ է, հիմա բարենպաստ եղանակային պայմաններ են, սակայն երբ անձրևները սկսեն, անձրևաջրերը տանիքից կսկեն կաթել բեմի վրա։ Տանիքի վերանորոգման համար, սակայն, նախարարությունը դեռ գումարներ չի հատկացրել։ Բացի այդ, թատրոնի բեմի լուսարձակները պետք է նորոգվեն, քանի որ 50 լուսարձակներից 10–ն են աշխատում։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

Իսկ ի՞նչ ծրագրեր ունի օպերայի թատրոնն առաջիկայում հարցին էլ Օրբելյանը պատասխանեց, որ դրանք շատ–շատ են, մնում է` չխանգարեն իրենց։

«Վերջերս «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման պրեմիերան էր, որը բավական հաջող անցավ։ Հիմա պատրաստվում ենք Ամանորի մեծ գալա համերգի։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի կկարողանանք վերականգնել Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, ինչպես նաև 2020թ.–ի դեկտեմբերին Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկը» կբեմադրենք»,–ասաց նա` հավելելով, որ հաջորդ տարվա ծրագրերում կա նաև Ջուզեպպե Վերդիի «Աթիլան» բեմադրելը։

«Դուք Օրբելյանին ծախել եք». Օպերայի թատրոնը ոտքի է կանգնել. Ղարիբյանի հարցն այսպես չի մնա

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան այն ժամանակվա Մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։

Լրահոս
0