ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունը բանակցություններ է վարում երկու լաստանավ ձեռք բերելու մասին` Սև ծովով փոխադրումների համար։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 18–ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը
«Երբ կառուցվել է Կերչի կամուրջը, լաստանավեր են ազատվել, և, իմ կարծիքով` հարցը կարող է լուծվել ընդունելի գնով։ Բանակցություններ են ընթանում։ Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»,– ասաց Մելքումյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ որոշ ժամանակ անց Հայաստանը Ղազախստանի օրինակով պետք է տերմինալ ունենա Փոթիում կամ Բաթումիում։
Հայաստանի համար Սև ծովում կարող ենք լաստանավ գտնել. Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն հայտարարել է, որ եթե հայկական իշխանությունները հետաքրքրված են Սև ծովում լաստանավ ունենալու հարցով` արագ կարելի է նավեր գտնել։