00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանի վարորդի գործն ուղարկվել է դատարան. նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով

© Sputnik / Hayk PetrosyanАрмен Ашотян отвечает на вопросы журналистов у могилы покойного премьер-министра Андраника Маркаряна (12 июня 2019). Еревaн
Армен Ашотян отвечает на вопросы журналистов у могилы покойного премьер-министра Андраника Маркаряна (12 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանի  վարորդը մի քանի ուսումնական հաստատություններում գրանցված է եղել որպես բանվոր, պահակ կամ վարորդ:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդ  Արամ Բարսեղյանի օժանդակությամբ մի քանի ուսումնական հաստատություններում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Երևանի նախկին քաղաքապետը խոշոր չափերի կաշառք է ստացել. ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել

«Հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով  օժանդակել է մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներին` գումարներ հափշտակել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Բարսեղյանն օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր չափերի գումարի հափշտակությանը։ Նա նաև  2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Աշոտյանի վարորդն ընդունել է, որ ձևակերպվել է տարբեր հաստիքներում, բայց աշխատանքի չի գնացել

Բարսեղյանը, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և աշխատավարձի, այլ վճարումների ձևով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված և դուրս գրված ընդհանուր 9․6 մլն ՀՀ դրամ գումարը:

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 179`  յուրացնելը կամ վատնելը, 178` խարդախությունը և 314` պաշտոնեական կեղծիքը։

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության համար վերոհիշյալ ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

«Եթե իմ «հախից» եք ուզում գալ, ինձ հետ էլ հարցերը լուծեք». ձերբակալել են Աշոտյանի վարորդին

Հաշվի առնելով այս ամենը` ՀՀ գլխավոր դատախազի կից գրությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ներկայացվել է միջնորդագիր՝ նախարարության ենթակայությամբ գործող վերը նշված, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում պարզված հանցավոր դրսևորումներին նպաստած թերությունները, նման խնդիրները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ: 

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի շրջանակներում օգոստոսի 15-ին ձերբակալվել էր Արմեն Աշոտյանի վարորդ–օգնական Արամ Բարսեղյանը։ Նույն օրը նա ցուցմունք էր տվել, ընդունել իր մեղքը և ազատ արձակվել։

Լրահոս
0