00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն

© AFP 2024 / -Фейерверк на небоскребе Бурдж-Халифе в канун Нового года (31 декабря 2018). Дубай
Фейерверк на небоскребе Бурдж-Халифе в канун Нового года (31 декабря 2018). Дубай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ շատերը վազվզում են խանութներով, կազմում տոնական ճոխ սեղանի ճաշացանկը, մյուսներն էլ մտածում են՝ ինչ անել այս ամենից փախչելու համար։ Լավ տարբերակ է ուղևորությունը։ Sputnik Արմենիան առանձնացրել է 5 ուղղություն՝ այս Ամանորին տոնն ու ճամփորդությունը համատեղելու համար։

Վերջին տարիներին շատ պահանջված են դարձել «ամանորյա ճամփորդությունները»։ Թեպետ ավանդաբար այս օրերին թանկանում են թե՛ ավիատոմսերը, թե՛ հյուրանոցները։ Այս Ամանորն էլ բացառություն չէ, տարբեր ուղղությունների համար նախատեսված զբոսաշրջային փաթեթները տոնի առիթով գրեթե 30-50 տոկոսով թանկացել են։

Ինչ տեսք ունի Երևանի գլխավոր տոնածառը երկնքից. տեսանյութ

Բայց, միևնույն է, շատերը նախընտրում են այդ տարբերակը՝ վստահ լինելով, որ եթե որևէ տեղ չմեկնեն էլ, Հայաստանում մնան, այդ գումարը ստիպված կլինեն ծախսել տոնական սեղանի համար՝ դրան ավելացրած նաև թոհուբոհից հոգնությունը։ Sputnik Արմենիան մեկտեղել է այս Ամանորի լավագույն զբոսաշրջային առաջարկներն ու կազմել տոնական թոփ 5։ Որտե՞ղ դիմավորել Ամանորը, որ տարին ոչ թե լավ, այլ հրաշալի սկսվի։

Վրաստան, Բակուրիանի

Սկսենք ամենաէժան տարբերակից՝ հարևան երկրից։ Ամանորին ձմեռային հանգիստ վայելելու համար լավ տարբերակ է Բակուրիանին, ինչպես ասում են՝ «վրացական Ծաղկաձորը»։ Այն Կովկասի ամենահին լեռնադահուկային հանգստավայրն է։ Բակուրիանին Թիֆլիսից մոտ 180 կմ է հեռու։ Երևանից մեքենայով ճանապարհը կտևի մոտ 6 ու կեսից 7 ժամ։ Իսկ ուղևորափոխադրումը 1 անձի համար միջինը 10 հազար դրամ է, այսինքն՝ երկկողմանի ուղևորափոխադրումը կարժենա մոտ 20 հազար դրամ։ Միջին կարգի հյուրատանը 1 գիշերակացի համար կվճարեք 15-20 դոլար։

Բաբաջանյանի «Նոկտյուռնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը

Բակուրիանին գեղատեսիլ վայր է, որտեղից պարզկա եղանակին հրաշալի տեսարան է բացվում դեպի Կովկասյան լեռնաշղթան և անգամ երևում է Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Էլբրուսը։ Տարբեր էքսկուրսիոն տուրերի սիրահարների համար Բակուրիանիում շատ անելիք չկա, կարող եք դահուկավարել, ձմեռային տարբեր սպորտաձևերով զբաղվել։ Ինչ վերաբերում է սնունդին, ապա հարևան երկրում, ինչպես գիտեք, սնվելը շատ մատչելի է, կարելի է համեղ ուտել 2-3 դոլարին համարժեք վրացական լարիով։

Եգիպտոս, Շարմ Էլ Շեյխ

© Sputnik / Aram NersesyanԵգիպտոս. Շարմ Էլ Շեյխ
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Եգիպտոս. Շարմ Էլ Շեյխ

Եգիպտոսն ու հատկապես Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ Էլ Շեյխ հանգստավայրը վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն մեր երկրում տարվա բոլոր եղանակներին։ Ամանորն էլ բացառություն չէ։ Ամանորի նախաշեմին նույնիսկ ավելանում է դեպի Շարմ Էլ Շեյխ չվերթների թիվը։ Չվերթներից բացի ավելանում է նաև հանգստի փաթեթների արժեքը։ Եթե, օրինակ, ոչ սեզոնային ամիսներին հնարավոր է Շարմ Էլ Շեյխում հանգստի փաթեթ գտնել նույնիսկ 300-350 ԱՄՆ դոլարով, ապա Ամանորին փաթեթների արժեքը սկսվում է միջինը 500-550 դոլարից՝ ներառյալ ավիատոմսը, սնունդը՝ all inclusive, դիմավորում-ճանապարհում, 7-օրյա կեցություն հյուրանոցում (1 անձը երկտեղանոց սենյակում)։ Անշուշտ, այս արժեքի դիմաց առաջարկվում է կեցություն 3 աստղանի կամ շատ համեստ 4 աստղանի հյուրանոցներում։

«Տոնենք Ամանորը հարևանների հետ». վրացիներին խորհուրդ են տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

Սրանից ավելի լավ, բայց ոչ շքեղ հյուրանոցում հանգստի փաթեթը կարժենա արդեն միջինը 700-750 դոլար։ Եթե որոշել եք Ամանորը Եգիպտոսում անցկացնել և վայելել ծովափնյա հանգիստ՝ լողալ, արևայրուք ստանալ, ապա հյուրանոց ընտրելիս հաշվի առեք նաև դա. Շարմ Էլ Շեյխի ոչ բոլոր ափերն են ձմեռվա ամիսներին լողալու համար նպատակահարմար, պետք է ընտրել այնպիսի, այսպես ասենք, թաղամաս, որը քամիներից պաշտպանված է։ Եգիպտոսի դեպքում կարող եք մեկնել, ըստ էության, գրպանում առանց լրացուցիչ գումար ունենալու, որովհետև եթե տարբեր էքսկուրսիաների մասնակցել կամ շոփինգ անել չեք պատրաստվում, ապա գումար ծախսելու կարիք չեք ունենա։ Եվ հիշեցնենք, որ մինչև 14 օր կեցության դեպքում մուտքի արտոնագիր պետք չէ։

ԱՄԷ, Դուբայ

© Pixabay / TeemujԱՄԷ, Դուբայ
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
ԱՄԷ, Դուբայ

Եթե ձեր բյուջեն ավելի մեծ է, ապա կարող եք որպես Ամանորն անցկացնելու ուղղություն ընտրել Միացյալ Արաբական Էմիրությունները։ Անշուշտ, Դուբայում Ամանորը նշվում է էմիրություններին հատուկ ճոխությամբ և շքեղությամբ։ Ամանորի նախապատրաստական միջոցառումները սկսվում են ամիսներ առաջ, այստեղ առանձնահատուկ շուքով են պատրաստվում լուսային շոուին և հրավառությանը։ Ամեն տարի մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ գալիս է հատուկ դրանք դիտելու համար։ Իհարկե,միայն հրավառության կամ լույսերի համար անիմաստ է գնալ հասնել Դուբայ, առաջին հերթին ձգում են արևն ու ծովը։ Ծովի ջերմաստիճանը 18-20 է, եթե մրսկան եք, ապա լողալը դժվար կլինի, դրա փոխարեն կարող եք հաճելի ժամանակ անցկացնել հյուրանոցի բացօթյա լողավազանում։

CC BY-SA 4.0 / HabibullahQureshi / The New year eve fireworks at Burj Alarab (cropped and resized)Ամանորյա հրավառություն Բուրջ Ալարաբ աշտարակի մոտ, Դուբայ
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Ամանորյա հրավառություն Բուրջ Ալարաբ աշտարակի մոտ, Դուբայ

Ի դեպ, եթե ծովափնյա հանգիստն է առաջնայինը, ապա արժե հյուրանոց ընտրել Շարժայում՝ հարևան էմիրությունում, քանի որ Դուբայում ծովափնյա հյուրանոցներում կեցությունը բավականին կլորիկ արժեք ունի։ Ի՞նչ արժե ԱՄԷ-ում Ամանորը. էժան չէ, թանկանում են և՛ ավիատոմսերը, և՛ հյուրանոցները։ Միջինը 800 դոլար պետք է պատրաստ լինեք վճարելու ոչ շքեղ հյուրանոցում 7-օրյա կեցության համար՝ ներառյալ վիզան, ավիատոմսը, դիմավորում, ճանապարհումը։

Բայց նկատի ունեցեք, որ եթե Շարմ Էլ Շեյխի դեպքում լրացուցիչ ծախսերի կարիք չկա շնորհիվ all inclusive սննդահամակարգի, ապա այստեղ անհնար է, որովհետև փաթեթում ներառված է միայն նախաճաշը։ Էմիրություններում Ամանորը նշելու բազմազան տարբերակներ կան՝ խելահեղ խնջույք-փարթիներից մինչև հեքիաթային նավարկություն Պարսից ծոցում։ Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ Ամանորին ԱՄԷ-ի տարբերակն ընտրելիս գրպանում գոնե մի 1200 դոլար պետք է ունենալ։

Շրի Լանկա, Թաիլանդ

Ասիական այս երկու երկրները ևս պահանջված են Ամանորին։ Բանն այն է, որ երբ մեզ մոտ ցուրտ է և ձմեռ, Շրի Լանկայում և Թաիլանդում հանգստի իդեալական շրջան է։ Եթե վերջին պահին եք որոշել, որ ցանկանում եք ուղղություն վերցնել դեպի ասիական էկզոտիկ մի երկիր, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել Շրի Լանկան։ Ի տարբերություն Թաիլանդի, նախկին Ցեյլոն կղզու համար նախապես վիզա պետք չէ։ Մուտքի արտոնագիրը տրվում է օդանավակայան ժամանելիս և արժե 40 դոլար։

Դեկտեմբերին Շրի Լանկան իսկական դրախտավայր է, Հնդկական օվկիանոսն էլ` խաղաղ ու անալիք։ Կարող եք անվերջ լողալ, արևայրուք ստանալ, հենց ափին պառկած անմիջապես կոկոսի միջից ձողիկով հյութ խմել, մի խոսքով, Ամանորին ձեզ զգալ հայտնի շոկոլադի գովազդում։ Իհարկե, այս շրջանում թե՛ ավիատոմսերի, թե՛ հյուրանոցի համար ստիպված կլինեք վճարել կրկնակի թանկ, քան եթե մեկնեիք, օրինակ, հոկտեմբերին կամ նոյեմբերին։

1 անձը երկտեղանի սենյակում 7 օրվա համար ստիպված կլինի վճարել միջինը 1200-1300 դոլար՝ ներառյալ ավիատոմսերը, նախաճաշը, դիմավորում, ճանապարհումը։ Մինչդեռ, օրինակ, հոկտեմբեր- նոյեմբերին այդ նույն փաթեթը հնարավոր էր ձեռքբերել միջինը 650-700 դոլարով։ Նշված արժեքներից մի քիչ ավելի թանկ է հանգիստը Թաիլանդում։

CC BY 3.0 / trungydang / Pathum Wan, Bangkok 10330, ThailandԲանգկոկ, Թաիլանդ
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Բանգկոկ, Թաիլանդ

Միայն, ի տարբերություն Շրի Լանկայի, Թաիլանդի դեպքում վիզա պետք է։ Այն տրվում է յոթ օրվա ընթացքում, հյուպատոսական վճարն էլ 20.000 հազար դրամ է։ Հիշեք՝ այս տարբերակներն ընտրելիս անպայման պետք է գումար առանձնացնեք տեղում տարբեր էքսկուրսիոն տուրեր գնելու համար։ Հասնել այս երկիր ու այն մի լավ տակնուվրա չանել, այն էլ Ամանորին, պարզապես մեղք գործել կլինի։

Եվրոպա
Չեխիա, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա. սրանք ամանորյա, այսպես ասած, «դասական» ուղղություններ են, որոնք միշտ են պահանջված։ Նշված ուղղություններից ամենամատչելին թերևս Չեխիան է, ամենաթանկը՝ Ֆրանսիան։

© Photo : Mat RedingՓարիզ
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Փարիզ

Այս օրերին թանկանում են և՛ ավիատոմսերը, և՛ հյուրանոցները, բայց աշխարհի տարբեր կողմերից միլիոնավոր զբոսաշրջիկներ շարունակում են շտապել նշված երկրներ։ Ընդ որում, եվրոպական տոնական տրամադրության մեջ ոտքից գլուխ թաթախվելու համար պետք է այստեղ լինել Սուրբ ծննդյան տոնին՝ դեկտեմբերի 25-ին, որը Եվրոպայում Ամանորից էլ շքեղ են նշում։ Բայց, անշուշտ, տարեմուտն էլ այստեղ շատ գեղեցիկ ու ճաշակով են դիմավորում` գունեղ հրավառությամբ, երգ ու պարով։

CC BY 2.0 / Travis WiseFollow / Christmas MarketԱմանորյա տոնավաճառ Պրահայում
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Ամանորյա տոնավաճառ Պրահայում

Եթե երեխաների հետ եք ճամփորդելու, ապա ընտրեք Ֆրանսիան։ Փարիզյան Դիսնեյ լենդում ոչ միայն ձեր բալիկները, այլև դուք էլ կհայտնվեք հեքիաթում ու կսկսեք հավատալ ամանորյա հրաշքին։ Բնականաբար, այս ուղղություններից որևէ մեկի մասին այս օրերին մտածելն անիմաստ է, եթե արդեն չունեք շենգենյան մուտքի արտոնագիր։ Իսկ եթե բազմակի մուտքի վիզա ունեք, ապա մնում է ընդամենն ընտրել գրպանին առավել հարմար ուղղությունը։ Ի դեպ, եթե գրպանը բավականին «ուռուցիկ է», կարող եք հայացքն ավելի հյուսիս ուղղել՝ դեպի Ֆինլանդիա, ավելի ճիշտ՝ Լապլանդիա։

© Pixabay / adegeԼապլանդիա
Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Լապլանդիա

Եթե ոչ ամանորյա օրերին հանգստի փաթեթը կարժենար միջինը 700 եվրո, ապա հիմա կրկնակիից էլ ավելին։ Բայց սա այն վայրն է, որտեղ անգամ դուք կվերսկսեք հավատալ՝ Ձմեռ պապիկն իրական է, նա կա և ապրում է Լապլանդիայում։

Sputnik Արմենիան մաղթում է հեքիաթային, տոնական ճամփորդություն։

Լրահոս
0