https://arm.sputniknews.ru/20191214/naxord-shabatva-hamemat-krakocneri-tivy-50-tokosov-atcel-e-iravitcaky-sahmanin-21418708.html
Նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվը 50 տոկոսով աճել է. իրավիճակը` սահմանին
Նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվը 50 տոկոսով աճել է. իրավիճակը` սահմանին
Sputnik Արմենիա
Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է շաբաթը։ Ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը։ 14.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-14T13:36+0400
2019-12-14T13:36+0400
2019-12-14T13:51+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1699/97/16999732_0:0:1498:849_1920x0_80_0_0_a6d649c7b8566d2cda92f31ec9a4edea.jpg
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1699/97/16999732_0:0:1498:943_1920x0_80_0_0_d360dd806714914944663ed5af10390b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հասարակություն , ադրբեջան, զինված ուժեր, արցախում տիրող իրավիճակը
արցախ, հայաստան, հասարակություն , ադրբեջան, զինված ուժեր, արցախում տիրող իրավիճակը
Նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվը 50 տոկոսով աճել է. իրավիճակը` սահմանին
13:36 14.12.2019 (Թարմացված է: 13:51 14.12.2019) Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է շաբաթը։ Ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ: Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Ադրբեջանը մեկնաբանել է սահմանի վրա վրացի հովվի վիրավորումը
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
Նշենք, որ անցած շաբաթ` դեկտեմբերի 1-7–ը, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: