ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պատվիրակությունը ՌԴ է մեկնել Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը