00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը

© Sputnik / Asatur YesayantsМагазинная лавка. Сигареты
Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական միությունում ուզում են հավասարեցնել ալկոհոլի և ծխախոտի ակցիզները, որպեսզի ոչ ոք չվերավաճառի դրանք և օգուտ քաղի դրանից։ Դրան զուգահեռ անդամ երկրների բյուջեները կհամալրվեն նոր եկամուտներով։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ երկրների առաջնորդները կքննարկեն ակցիզային հարկը դեկտեմբերի 20–ին կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Ալկոհոլի և ծխախոտի վերաբերյալ քաղաքականությունն արդեն որոշված է. բոլոր հինգ երկրներում դրանց ակցիզները պետք է մոտավորապես նույնը դարձնել։ Այժմ որոշում կընդունվի այն մասին, թե ինչպիսի ժամկետներում դա պետք է անել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Вино - Sputnik Արմենիա
Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

Նրա խոսքով` ծխախոտի հարցում թիրախային ցուցանիշ է ընդունվել. բոլոր հինգ հանրապետություններում ակցիզը հազար հատի համար պետք է լինի 35 եվրո` ± 20%։

Հարկերն ուզում են հավասարեցնել, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրներում ծխախոտի գները մոտավորապես նույնը լինեն։ Այդ ժամանակ գայթակղություն չի առաջանա եկամուտ ստանալու համար էժան սիգարետները մի հանրապետությունից մյուսը տեղափոխել։

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

«Եթե ամեն տարի 15 տոկոսով ավելացնենք ակցիզային հարկը, ապա մինչև 2024 թվականը մենք կհասնենք թիրախին», - ասաց Պողոսյանը:

Հայաստանում ակցիզ է սահմանված և՛ ծխախոտի գնի 15%–ի, և՛ նվազագույն շեմի վրա, որից ներքև այն չի կարող լինել (2020թ–ին այն հազար հատի համար  8 370 դրամից կբարձրանա մինչև 9 625)։ Այդ նվազագույն շեմը տարածվում է առանց բացառության բոլոր ծխախոտների վրա, նույնիսկ ամենաէժանների։

Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

Նման մոտեցումը ոչ միայն հեշտացնում է հարկահավաքը, այլ նաև կարող է «հետ վարժեցնել» սպառողներին էժան ծխախոտներից. եթե 500 և 1000–դրամանոց ծխախոտների նվազագույն հարկը նույնը լինի, ապա բնականաբար, թանկացումն ավելի նկատելի կլինի էժան տեսակների դեպքում։

Հայաստանում ծխախոտի նվազագույն ակցիզն առայժմ զգալիորեն ցածր է թիրախային ցուցանիշից. նշված 9 625 դրամը հազար հատի համար մոտավորապես 18 եվրո է կազմում։ Ռուսաստանում այն կազմում է 1 890 ռուբլի կամ 26 եվրո։

Հաջորդ տարի ուզում են քննարկել ալկոհոլի ակցիզային հարկերի հավասարեցումը։ Դրա համար պետք է լուծել երաշխիքային վճարների հարցը։ Դրանք կիրառում են ԵԱՏՄ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ալկոհոլի ստվերային վաճառքի դեմ պայքարի համար։

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Ալկոհոլ ներկրողից գանձում են երաշխիքային գումար և այն վերադարձնում ապրանքի վաճառքից հետո։ Եթե ապրանքն անօրինական կերպով վաճառվի, ապա ներկրողը կկորցնի իր փողերը։ Մյուս կողմից, ԵԱՏՄ–ում հաստատվում է ապրանքների տեղափոխության էլեկտրոնային համակարգ, որի դեպքում երաշխիքներ պահանջելը պարտադիր չի լինի (ամեն ինչ կերևա  հարկային տեսուչների համակարգիչների էկրաններին)։

Ուստի հայկական կողմն առաջարկում է, որպեսզի ԵԱՏՄ մնացած երկրները չեղարկեն այդ վճարները։ Հավասարություն պետք է լինի ոչ միայն ակցիզում, այլ նաև մյուս վճարումների դեպքում, այլապես ալկոհոլի գներն անհավասար և «խորդուբորդ» կմնան, իսկ ինչ–որ մեկը կուզի օգուտ քաղել դրանից։

Պողոսյան. Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա

Նշենք, որ 2018թ–ին ծխախոտ արտադրողները և ներկրողները բյուջե են վճարել 97 միլիարդ դրամ։ Առողջապահության նախարարությունը ծխելու հետևանքով առաջացած բյուջետային ծախսերը գնահատում է տարեկան մոտավորապես 80 միլիարդ դրամ։ Դրա մեջ մտնում է ուռուցքաբանության, սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտների, շաքարային դիաբետի, շնչուղիների հիվանդությունների դեմ պայքարը։

Լրահոս
0