00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

Բաժանորդագրվել
Հունիսի 30-ից ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի ներկրման սահմանափակումները վերացվում են։ Ալկոհոլի մինչև 3 լիտր ներկրումն ազատվում է մաքսատուրքից։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հունիսի 30-ից վերացվելու է ԵԱՏՄ տարածքում ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային արտադրանքի ու ծխախոտի արտահանման համար կիրառված սահմանափակումը։ Այս մասին հայտնում է ՌԴ մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Таможня на армяно-иранская границе - Sputnik Արմենիա
Հայաստանի մաքսայիններին ավելի հեշտ կլինի պայքարել «ստվերային» ապրանքների դեմ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը վերաբերելու է էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքներին, գարեջրին, ինչպես նաև ծխախոտային արտադրանքին։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս որոշումն ունի ավելի շատ սոցիալական, քան տնտեսական նշանակություն։

«Սա տնտեսական նշանակություն չունի։ Սա ուղղակի ապրանքների ազատ տեղաշարժին ուղղված քայլ է։ Թեթևացնում է մարդկանց առևտրի պայմաններն ու մարդկանց տեղաշարժի համար մի քիչ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում»,– ասաց նա։

Կոնկրետ Հայաստան եկող զբոսաշրջիկների համար այս որոշումը շատ ավելի գրավիչ պայմաններ է ստեղծում։

«Որպեսզի նրանք չմտածեն, թե մի շիշ կարելի է, ասենք` 3 շիշ չի կարելի և այլն»,– ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս որոշումը կարող է որոշ չափով խթանել նաև հայկական արտադրության գինու կամ ծխախոտի առևտուրը։

Ширакамутская швейная фабрика - Sputnik Արմենիա
Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից

Բայցևայնպես, տնտեսագետը հիշեցնում է, որ որոշակի քանակի գերազանցման դեպքում արտահանվող գինին ու ծխախոտը, այնուամենայնիվ, հարկվելու են։

Հիշեցնենք, մինչ այժմ ալկոհոլի շարժը ԵԱՏՄ տարածքում սահմանափակվում էր առավելագույնը 5 լիտր ծավալով, ծխախոտինը` 200 հատ ծխախոտով կամ 50 սիգարով, որոնք չպիտի գերազանցեին 250 գրամը։

Ընդ որում, նույնիսկ այս սահմանափակ ծավալով արտահանումը չէր որակվում որպես անձնական օգտագործման համար արտահանվող ապրանք և դրանից գանձվում էր առևտրային գործունեության համար սահմանված մաքսատուրք։

Իսկ հունիսի 30-ից 18 տարին լրացած քաղաքացիներին թույլ է տրվելու ԵԱՏՄ տարածք ներկրել մինչև 3 լիտր ալկոհոլային խմիչք` առանց մաքսատուրքի վճարման և դրանից ավելին` մաքսատուրք վճարելով։

Լրահոս
0