2020թ.-ի հունվարի 1-ին ավարտվում է երրորդ երկրներից որոշ ապրանքների ներկրման համար ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետը։ Այնպես որ հունվարի 1-ից Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքատեսակներ կթանկանան։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել թանկացող ապրանքների ցանկը։
Մսամթերքը հունվարի 1-ից կթանկանա 15-25 տոկոսով, ձեթն ու կարագը` 15, դեղորայքը` մինչև 6.5 տոկոսով։ Թանկացող ապրանքների շարքում են նաև ավտոմեքենաները։ 900 ապրանքատեսակներից 293-ը տրանսպորտային միջոցներն են։
Նշված ապրանքատեսակների ներկրման մաքսատուրքերի բարձրացմանը զուգահեռ ԵԱՏՄ տարածքից ներկվող ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխությունը կբերեն նրան, որ 2020թ.-ին գնաճը չի գերազանցի 0.5 տոկոսը։