00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի

© AFP 2024 / BEHROUZ MEHRIНападающий сборной Ирана Ашкан Деджага (слева) и Маркар Агаджанян во время тренировки на ЧМ по футболу 2014 года (14 июня 2014). Сан-Паулу
Нападающий сборной Ирана Ашкан Деджага (слева) и Маркар Агаджанян во время тренировки на ЧМ по футболу 2014 года (14 июня 2014). Сан-Паулу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ը դեկտեմբերի 10-ը համաշխարհային ֆուտբոլի օր է հռչակել։ Հայերը նույնպես իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային ֆուտբոլի զարգացման գործում: Ներկայացնում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի մասնակցած միակ հայ մարզչին` իրանահայ Մարգար Աղաջանյանին:

Մանվել Մարգարյան, Sputnik

Մարգար Աղաջանյանը մարզչի կարգավիճակով մասնակցել է աշխարհի 2014 և 2018թթ. առաջնությունների եզրափակիչ փուլին: Ծնվել է 1965 թվականին Թեհրանում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել Իրանի մայրաքաղաքի «Արարատ» ակումբում՝ խաղալով նախ երիտասարդական, այնուհետև` գլխավոր թիմում: Մեկ տարի հանդես է եկել «Էսթեղլալում», որից հետո վերադարձել և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Արարատ» ակումբի կազմում: Հանդես է եկել նաև «Պաս», «Բահման», «Բանկ Թեջարաթ», «Շահաբ Զանիան» ակումբներում: Միանալով «Պաս» ակումբին՝ հենց առաջին մրցաշրջանում հաղթել է Իրանի լիգայում:

Кубок чемпионата мира по футболу - Sputnik Արմենիա
Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

2005թ.-ին Մարգար Աղաջանյանը ստացել է մարզչական վկայական ու սկսել մարզչի կարիերան: Աշխատել է «Օղաբ» ակումբում և՛ որպես մարզչի օգնական, և՛ որպես գլխավոր մարզիչ: Ընդհանուր առմամբ մարզել է «Հոմա», «Դամաշ Գիլան», «Դամաշ Լորեսթան» և «Դամաշ Թեհրան» ակումբները: Հուման Աֆազելիի հեռանալուց հետո Աղաջանյանը նշանակվեց «Ազադեղան» լիգայի «Դամաշ Լորեսթանի» ղեկավար: Հատկանշական է այն հանգամանքը, որ Գիլանի «Դամաշը» գլխավորելու ժամանակ թիմում հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը:

Աղաջանյանի մարզչական ունակությունները գնահատվել է նաև Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան: 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո 1.5 տարի եղել է հավաքականի վերլուծաբանը: 2009 թվականին մինչև 19 տարեկանների Իրանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն էր:

Աղաջանյանի կյանքում շրջադարձային եղավ հանդիպումը Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, պորտուգալացի հայտնի մասնագետ Կարլուշ Կեյրոշի հետ, երբ վերջինս Աղաջանյանին կարճատև զրույցից հետո առաջարկեց երկրորդ մարզչի կարգավիճակով հավաքականում անցնել աշխատանքի: Աղաջանյանն Իրանի ազգային ընտրանու երկրորդ մարզչի կարգավիճակով մասնակցեց բրազիլական և ռուսական ստուգատեսներին:

Внеочередное собрание Федерации футбола Армении (ФФА) - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 3 թեկնածու է առաջադրվել. ու՞մ են մերժել և ինչո՞ւ

Հնարավորության դեպքում մեր հայրենակիցն ուշադրությամբ հետևում է նաև Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին և կարծում է, որ մեծ աջակցության դեպքում մեր ընտրանին կհասնի զգալի հաջողությունների, որովհետև ունի մեծ ներուժ: Այդուհանդերձ Աղաջանյանի նպատակը Իրանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելն է: Իրանական «Խաբար Վարզեշի» թերթին տված հարցազրույցի ընթացքում Աղաջանյանը նշել է. «Ամեն օր ինչ-որ նոր բան եմ սովորում և իմ մեջ տեսնում եմ այն, որ կարող եմ մի օր գլխավորել Իրանի հավաքականը: Միգուցե երկու տարի առաջ նման բան չէի մտածում, սակայն հիմա մեծ փորձ եմ ձեռք բերել»:

Մարգար Աղաջանյանն անշուշտ դասվում է հեռանկարային մարզիչների շարքը, որոնք տքնաջան աշխատանքի շնորհիվ իրենց արժանի տեղն են գտնում ֆուտբոլային ասպարեզում՝ արժանանալով դրվատանքի ու մեծարման:

Մարկոս Պիզելին վերադառնում է Հայաստան

Լրահոս
0