00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

© Sputnik / Asatur YesayantsКубок чемпионата мира по футболу
Кубок чемпионата мира по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ Հայաստանում ֆուտբոլասերները մի քանի օր շարունակ վայելելու են երիտասարդ ֆուտբոլիստների ու նրանց հավաքականների խաղը, Sputnik Արմենիան մեկտեղել է այն ֆուտբոլիստներին, որոնք նույնքան երիտասարդ տարիքում հետք են թողել պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik, Գոռ Մարգարյան. Այսօր՝ հուլիսի 14-ին, Երևանում ֆուտբոլային տոն է, մարդիկ գալիս են աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի դիտեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան առաջարկում է մի քանի րոպեով գնալ անցյալ ու վերհիշել այն ֆուտբոլիստներին, որոնք 19 տարեկանում կամ ավելի վաղ հասակում հասել են լուրջ հաջողությունների։

Էդսոն Արանտիս դու Նասիմենտու, բայց մենք սովոր ենք նրան Պելե կոչել․ բրազիլացի հարձակվող, պատմության մեջ հայտնի է որպես «ֆուտբոլի արքա»

Անհնար է նման ցուցակ կազմել ու բացառել Պելեին։ Երիտասարդ Էդսոնն իր ֆուտբոլային կյանքը սկսել է 7 տարեկանում Տրես Կորասոյնսի մանկական թիմերից մեկի կազմում, բայց ընդամենը մի քանի տարի անց հայտնվել է պրոֆեսիոնալ միջավայրում։ 16 տարեկանում նա խաղադաշտ է դուրս եկել արդեն «Սանթոսի» համազգեստով և իր առաջին իսկ խաղում դարձել գոլի հեղինակ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Pelé (@pele)

Հեքիաթային կարիերան շարունակվել է, Պելեն զուգահեռ հագել է նաև Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը և «կրակած» գոլերով հայտնել իր մասին։ 1958 թվականին աշխարհի առաջնության ժամանակ, որն առաջինն էր ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում, դարձել է մի շարք կարևոր գոլերի հեղինակ։ Եզրափակիչում Բրազիլիայի ազգային հավաքականը 5։2 հաշվով հաղթել է Շվեդիային, և խփած գնդակների երկուսի կողքին գրվել է Պելեի անունը։

Նա առաջնության ժամանակ, խփելով 6 գոլ, զիջել է միայն Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտեին, որը 13 անգամ է նվաճել մրցակցի դարպասը։ Պելեն ընդամենը 18 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը, իսկ հետագայում արդեն՝ աշխարհի միակ եռակի չեմպիոնը։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն խփել է 1289 գոլ 1363 խաղում, իսկ հավաքականի կազմում հեղինակած 77 գնդակը նրան դարձրել են Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։

Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու, պորտուգալացի կիսապաշտպան․ խաղացել է և՛ «Բարսելոնայում», և՛ «Մադրիդի Ռեալում»

Չնայած նրան, որ Լուիշ Ֆիգուին շատերը դատափետեցին «Բարսելոնայից» հետո այդ թիմի դարավոր մրցակից «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու համար, անհնար է մոռանալ այս ֆուտբոլիստի գրանցած հաջողությունները։1989 թվականին 16 տարեկանում Ֆիգուն դարձավ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ 1991-ին, երբ 19 տարեկան էր, դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luís Figo (@luis__figo)

Ակումբային կարիերան սկսեց պորտուգալական «Սպորտինգ» թիմում 17 տարեկան հասակում 1989 թվականին, Պորտուգալիային հրաժեշտ տվեց 1994-95 մրցաշրջանում՝ իր հաշվին ունենալով 20 գնդակ, և ուղևորվեց Իսպանիա։ Հաջորդ թիմը «Բարսելոնան» էր, կապտանռնագույն մարզահագուստը կարծես թե ավելի լավ անդրադարձավ ֆուտբոլիստի կարիերայի վրա․ այս թիմում անցկացրած հինգ տարիների ընթացքում նա դարձավ 45 գոլի հեղինակ։

ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ

2000 թվականին տեղի ունեցավ այն, ինչի համար ֆուտբոլասեր հասարակությունը դեռ երկար ժամանակ չպետք է ներեր ֆուտբոլիստին։ Ֆիգուն այդ ժամանակերի համար ռեկորդային 37 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»:

Այս տեղափոխությունը ֆուտբոլի պատմության մեջ եղել է ամենասկանդալայիններից մեկը։ Բարսելոնայի երկրպագուները, որոնք Ֆիգուին դավաճան էին համարում, Կամպ Նոույում «Ռեալի» կազմում Ֆիգուի առաջին խաղի ժամանակ դիմավորեցին նրան սուլոցներով և նրա կողմ տարբեր իրեր նետելով, որոնց մեջ նույնիսկ խոզի գլուխ կար։

Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)

Իսկ Պորտուգալիայում տեղի ունեցող Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկած Ջիմի Ջամպը «Բարսելոնայի» պաստառը նետեց Ֆիգուի դեմքին։ Պորտուգալիան պարտվեց այդ խաղում։ Մադրիդի կազմում 57 գնդակ խփելուց հետո Ֆիգուն գտավ իր կարիերայի վերջին հանգրվանը՝ իտալական «Ինտերը»։ 2009  թվականի մայիսի 31-ին «Ինտեր»-«Ատալանտա» խաղում պորտուգալացին հրաժեշտ տվեց ֆուտբոլիստի կարիերային։

Իկեր Կասիլյաս Ֆերնանդես․ իսպանացի դարպասապահ, որին երկրպագուներն անվանում են Սուրբ Իկեր, Կաս կամ Կասո

Այնպես չէ, որ պատմության մեջ հետք են թողնում միայն դաշտում վազվզող ֆուտբոլիստները։ Այդքան վազվզոցը արդյունք չի ունենա, եթե դարպասին կանգնած չլինի վստահելի ու ուշադիր դարպասապահ։ Կասիլյասը 2000 թ․-ին դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը, որ երբևէ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ «Ռեալ Մադրիդը» չոր հաշվով ու երեք գնդակի առավելությամբ հաղթեց «Վալենսիային»։ Ընդամենը չորս օր հետո Իկերը դարձավ 19 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iker Casillas (@ikercasillas)

Կասիլյասը մինչև 19 տարեկան դառնալը արդեն հասցրել էր Իսպանիայի պատանեկական հավաքականներում դառնալ մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (1997թ․) և երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն (1999թ․)։

Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում

«Մադրիդի Ռեալի» կազմում, խաղալով մինչև 2015 թվականը, դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի կրկնակի և  Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։ Իսկ Իսպանիայի հավաքականի կազմում մեկ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ՝ Եվրոպայի։

Կասիլյասը ՉԼ-ում ռեկորդակիր է համարվում «չոր» անցկացրած հանդիպումների քանակով․ լիգայի շրջանակներում անցկացրած խաղերից 57-ում նա ոչ մի գնդակ բաց չի թողել։

Թիերի Դանիել Անրի, ֆրանսիացի հարձակվող, որը հետո դարձավ մարզական լրագրող

Ֆրանսիայում ծնված ֆուտբոլիստը խաղացել է «Մոնակո», «Յուվենտուս», «Արսենալ», «Բարսելոնա», Նյու Յորքի «Ռեդ Բուլս» թիմերում։ Առաջին խաղը պրոֆեսիոնալ պայմանագրից հետո անցկացրել է 1994 թվականին «Մոնակոյի» կազմում։ «Յուվենտուսում» խաղացել է ընդամենը մեկ տարի 1999 թվականին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @thierryhenry

Այդ ընթացքում Անրին արդեն հասցրել էր Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դառնալ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն 1996 թվականին և աշխարհի չեմպիոն 1998 թվականին։ Ծեր Սինիորիայի կազմում չգտնելով իր տեղը՝ Անրին տեղափոխվում է Արսենալ, որտեղ էլ անցկացնում է իր կարիերայի մեծագույն հատվածը՝ ութ տարի։

«Արսենալ» տեղափոխվելու հաջորդ տարի՝ 2000 թվականին, Անրին Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճում է հերթական տիտղոսը՝ Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին դառնում է իսպանական գրանդ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, որից չորս տարի հետո էլ գնում է ԱՄՆ ու հագնում «Ռեդ Բուլսի» մարզաշապիկը։ 2014 թվականին ֆրանսիացի ֆուտբոլիստը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և դարձել Sky Sports-ի լրագրող։

Կիլիան Մբապպե․ ֆրանսիացի հարձակվող, դեռ 20 տարեկան է

Երիտասարդ ֆուտբոլիստն արդեն հասցրել է դառնալ աշխարհի չեմպիոն 2018 թվականի առաջնությանը և համարվել այդ մրցաշարին մասնակցած լավագույն երիտասարդ խաղացողը։ Իսկ 2016 թվականին Մբապպեն դարձել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kylian Mbappé (@k.mbappe)

Կիլիանն իր կյանքի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 15 տարեկանում «Մոնակո» ակումբի հետ, 2017 թվականին տեղախոխվել է «ՊՍԺ», սկզբում խաղացել է վարձավճարով, իսկ հետո պաշտոնապես դարձել ակումբի ֆուտբոլիստ։ Ակումբային կարիերայում արդեն հասցրել է խփել 91 գոլ, իսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 28 խաղում՝ 10 գոլ։

Լրահոս
0