00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արտակ Խաչատրյան
Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են․Խաչատրյան
09:23
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոմանտիկ ու սիրառատ. հայ երիտասարդի արարքը զարմացրել է Լիոնի բնակիչներին. տեսանյութ

Բաժանորդագրվել
Լիոնում ապրող հայ երիտասարդի անակնկալի մասին ֆրանսիական քաղաքի այդ սրճարանում դեռ երկար կհիշեն։

Տավուշի Կողբ գյուղում ծնված տղան` Մհերը, դատելով տեսանյութից, շատ է սիրում Էմմային` ծնունդով գյումրեցի աղջկան։ Նա որոշում է ամուսնության առաջարկն անել արտասովոր ու շատ ռոմանտիկ ձևով։

Աղջիկը ֆրանսիական Լիոնի քաղաքի սրճարաններից մեկում ժամանակ է անցկացնում ընկերուհիների հետ, որոնք, ինչպես երևում է, Մհերի «հանցակիցներն» են։

Ամենաֆանտաստիկ և կրեատիվ սիրո խոստովանությունը առաջին անգամ Հայաստանում, որի նկարահանումն իրականացրել է - Sputnik Արմենիա
Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Հանկարծ սրճարանի աշխատակիցները հերթով մոտենում են նրան ու փնջով կարմիր վարդեր նվիրում։ Մինչ զարմացած Էմման փորձում է հասկանալ` հանուն ինչի, նրանց է մոտենում ջութակով մի աղջիկ և սկսում նվագել «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգը։

Աղջիկը դեռ չի հասցնում ուշքի գալ, երբ մի խումբ երիտասարդներ` թղթերով, որոնց վրա հայերեն տառերով գրված է. «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, շարվում են նրա առաջ։

Եվ վերջում գալիս է օրվա հերոսը` կարմիր վարդերի հսկայական փնջով և ամուսնական մատանու տուփով։

Մհերը ծնկի է գալիս ու Էմմային առաջարկում դառնալ իր կյանքի կեսը։ Իսկ շոկի ենթարկված աղջիկը մի քանի րոպե լռում է՝ տանջելով տղային, ապա վերցնում մատանին և փարվում ռոմանտիկ երիտասարդին։

Սոցցանցերի օգտատերերը, հիացած Մհերի վարմունքից, նրանց անընդմեջ շնորհավորում են ու երջանկություն մաղթում։

Հայրիկ, լռի՛ր. փոքրիկ Էմման համացանցի աստղ է դարձել. տեսանյութ

Լրահոս
0