00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում 

© Sputnik / Andranik GhazaryanПетрос Петросян с книгой "Бессмертная легенда"
Петрос Петросян с книгой Бессмертная легенда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի անվտանգության համակարգի պատվավոր աշխատակիցը Sputnik Արմենիային պատմել է հայ հետախուզության` մինչ այժմ անհայտ էջերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. 1960-70-ական թվականներին հայ հետախույզները 7 տարի շարունակ գաղտնալսել են Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանի աշխատասենյակը։ Թե ում ու ինչպես է հաջողվել գաղտնալսող սարքավորումներ տեղադրել դեսպանատան ամենապահպանվող սենյակում, Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի անվտանգության համակարգի վետերան Պետրոս Պետրոսյանը։

Петрос Петросян с книгой Бессмертная легенда - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

«5 տարի Բեյրութում եմ ծառայել։ Հյուպատոսն եմ եղել`դիվանագիտական պաշտոնի քողարկման տակ։ Մի տարի դեռ չէր լրացել` մի հայուհու հավաքագրեցի ու նրա միջոցով 6 ամսվա ընթացքում կարողացա գաղտնալսող տեխնիկա տեղադրել դեսպանի աշխատասենյակում»,–հիշում է Պետրոսյանը։

Վետերանը նշում է, որ այդ տարիներին գաղտնալսող տեխնիկան շատ հեռու էր տեխնիկական այսօրվա միջոցներից։ Սարքերը շատ մեծ էին ու արագ լիցքաթափվում էին, և հաճախակի կարիք էր լինում դրանք փոխելու։

«Մեր աղջիկն այնտեղ հավաքարար էր աշխատում։ Նա կրծքի տակ թաքցրած ներս էր տանում տեխնիկան։ Իսկ դեսպանատան վերակացուն քուրդ տղամարդ էր, որն անտարբեր չէր այդ աղջկա նկատմամբ։ Սա այդ աղջկա հետ սիրախաղ էր անում։ Ամեն անգամ ասում էր` արի մի հատ պաչեմ։ Աղջիկն էլ ասում էր` չէ, գնա մի հատ ջուր բեր, նոր։ Մինչև սա գնում էր, ջուր էր բերում, աղջիկն արդեն գործն ավարտած էր լինում։ Նոր սարքերը տեղադրում էր, հինը` հանում սենյակից»,– պատմեց Պետրոսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanՊետրոս Պետրոսյանը ցույց է տալիս գաղտնալսող տեխնիկան
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում  - Sputnik Արմենիա
Պետրոս Պետրոսյանը ցույց է տալիս գաղտնալսող տեխնիկան

Լեգենդար հետախույզի խոսքով` այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցները թեև գլխի էին ընկել, որ դեսպանատունը գաղտնալսվում է, բայց 7 տարի շարունակ չէին կարողանում բացահայտել` ինչպես։

«Ու սկսեցին դեսպանատունը 10 հոգով նայել։ Ամեն տեղ նայեցին, ոչ մի բան չգտան։ Միակ տեղը, որ չստուգեցին, դեսպանի սենյակն էր, որովհետև նման հանդգնության չէին սպասում, որ հենց դեսպանի սենյակում դրած կլինենք»,– պատմում է Պետրոսյանը։

Մի օր առավոտյան դեսպանատան հայ հավաքարարուհուն անվտանգության ծառայությունը կանչում է դեսպանի աշխատասենյակ։ Մինչ այդ խորհրդային հետախուզությունը նրան արդեն զգուշացրած է լինում ու հրահանգավորած, թե ինչպես պետք է դրսևորի իրեն նման դեպքում։

© Sputnik / Andranik Ghazaryan Գաղտնալսող տեխնիկան
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում  - Sputnik Արմենիա
Գաղտնալսող տեխնիկան

«Մտնում է ներս, տեսնում գաղտնալսող տեխնիկան արդեն հանված, սեղանի անկյունում դրված է։ Սա որ տեսնում է, արդեն իրեն հավաքում է։ Խաչաձև հարցեր են տալիս. ինչ հարցնում են` հանգիստ պատասխանում է։ Չեն կարողանում ոչ մի բան հաստատել։ Ասում են` լավ, գնա, վաղը կշարունակենք։ Հենց դուրս է գալիս, մենք  իրեն վերցնում, տանում ենք»,– պատմեց Պետրոսյանը։

Գևորգ և Գոհար Վարդանյանների 15 տարի օգտագործված Մորզեի ապարատը ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Հավաքարարից ոչ մի բան չիմանալուց հետո կասկածներն ընկնում են քուրդ վերակացուի վրա։ Պետրոս Պետրոսյանը պատմում է, որ նրան գցում են նկուղ, ծեծում գաղտնի տեղեկություններ կորզելու համար։ Իսկ հայ կնոջն այդ ընթացքում հայ հետախույզներն արդեն հասցրել էին փախցնել երկրից։

«Մի նամակ էր գրել մորը, որ ստիպված է գնալ, իսկ թե ուր` չի կարող ասել, հենց հասնի` նամակ կգրի։ Հաջորդ օրը որ տեսնում են՝ աղջիկը չկա, սկսում են փնտրել, գնում են տուն, մայրը նամակը տալիս է։ Գնում են, քրդին նկուղից հանում։ Որ եկավ դեսպանատուն ու ինձ տեսավ, սկսեց երդվել, թե «ես չէի, պարոն Պետրոսյան, երդվում եմ, ես չէի»։ Ասացի` լավ է, որ դու չես եղել, քեզ բան չեն արել»,– հիշում է հետախույզը։

Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

© Sputnik / Andranik GhazaryanՊետրոս Պետրոսյան
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում  - Sputnik Արմենիա
Պետրոս Պետրոսյան

Բեյրութում ծնված ու հայրենակիցներին աջակցած հայուհին փոխադրվում է Հայաստան։ Պետրոս Պետրոսյանը հիշում է, որ Հայաստանում նրան պետությանը մատուցած ծառայության համար ամիսը 300 ռուբլի թոշակ են նշանակում, տուն են տալիս ու ապահովում կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմաններով, բայց մոր ու այլ հարազատներին նա այլևս հանդիպել չէր կարող։

«Անգամ հուղարկավորություններին չէր կարող ներկա լինել։ Բայց հրաշք աղջիկ էր, ասում էր` ինչ որ արել եմ, հայրենիքի համար եմ արել»,– հիշում է Պետրոսյանը։

Հայաստան տեղափոխվելուց տասնյակ տարիներ անց հայրենիքի համար ոչինչ չխնայած հայուհին դիմում է Պետրոսյանին` խնդրելով թույլ տալ իր մոտ մնացած անձնագրով գնալ Բեյրութ։

Революционерка Инесса Арманд - Sputnik Արմենիա
Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշում է կատարել կնոջ ցանկությունը։ Թույլ է տալիս։

Լեգենդար հայուհին այժմ բնակվում է Բեյրութում։ Նա 91 տարեկան է։ 90-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունից նվեր է ստացել` ի նշան շնորհակալության։

Իսկ Պետրոսյանն, ամփոփելով Բեյրութում իր ծառայության արդյունքները, նշում է, որ այդ տարիների ընթացքում իրեն հաջողվել է 11 մարդու հավաքագրել։ Դեսպանի սենյակում տեղադրած սարքավորումների շնորհիվ էլ 6 գործակալ է բացահայտվել։

Իր ու հայ հետախույզների` արկածային ֆիլմեր հիշեցնող պատմությունները Պետրոս Պետրոսյանը հրապարակել է «Անմահ լեգենդ» գրքում։ Գրքի երկրորդ հատորի վրա Պետրոսյանի աշխատանքն ընդհատել է անձնական ողբերգությունը` որդու մահը, որն իր բնորոշմամբ, «կոտրեց իր մեջքը»։ Բայց տարեց հետախույզը լիահույս է, որ իր մեջ ուժ կգտնի հայ հետախուզության լեգենդները մոռացումից փրկելու համար։

© Sputnik / Andranik GhazaryanՊետրոս Պետրոսյանի «Անմահ լեգենդ» գիրքը
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում  - Sputnik Արմենիա
Պետրոս Պետրոսյանի «Անմահ լեգենդ» գիրքը
Լրահոս
0