00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

© Photo : official site of Yerevan municipalityМэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ քննիչ հանձնաժողովը կստուգի, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան քաղաքապետարանին «ԿամԱԶ»–ներ նվիրելու գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ինչպես նաև շինարարության թույլտվությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,-ասաց նա:

Միրզոյանի խոսքով` քննիչ հանձնաժողովը ստեղծվել է, քանի որ կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու համար, և որ տպավորություն չստեղծվի, թե քաղաքական մեծամասնությունը որևէ բան կոծկելու մտադրություն ունի։

Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա
«Անտրամաբանական կլինի մերժել». Փաշինյանը պատասխանել է «ԿամԱԶ»–ների մասին հարցին

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ է նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ հերքել է, որ նվիրատվությունն ընդունել է Սամվել Ալեքսանյանից` նշելով, որ Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Հրաչյա Շառոյանն է, տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս հոլդինգը»  փաստացի պատկանում է նրան։

Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

Նախկինում «Ալեքս հոլդինգը» պարբերաբար հայտնվում էր հարկ վճարողների առաջին հնգյակում։ Սակայն 2019 թ–ին այն բաժանվեց մի քանի ընկերության։ 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքում 16-րդ տեղում հայտնվեց «Սիթի» ընկերությունը («Երևան սիթի» սուպերմարկետների ցանց), 21-րդ տեղում` «Ալեքս ընդ հոլդինգը» (տարբեր ապրանքների ներկրում) և 45-րդում «Բաղրամյան» ՍՊԸ–ն (Բաղրամյանի ալրաղաց)։ Փոփոխությունները չազդեցին հարկային վճարումների վրա. Ալեքսանյանն հիմա ավելի շատ հարկեր է վճարում, քան «թավշյա հեղափոխությունից» առաջ։

Լրահոս
0