00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անտրամաբանական կլինի մերժել». Փաշինյանը պատասխանել է «ԿամԱԶ»–ների մասին հարցին

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван
Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ԿամԱԶ»–ների թեման պե՞տք է մտահոգի, թե՞ ոչ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ նվիրելու աղմկահարույց թեմային։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարցրեց` այդ գործընթացում կա՞ մտահոգվելու պատճառ կամ կոռուպցիոն դրսևորում։

«Երբ քաղաքում բնական աղետ է, և ինչ-որ մեկը բնական աղետը հաղթահարելու գործում առաջարկում է օգնություն, անտրամաբանական կլինի մերժել։ Նույնն է, որ ջրհեղեղ լիներ, որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր՝ մերժեինք», - ասաց նա:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե դա կոռուպցիոն երևույթ կարող է լինել, Փաշինյանը նշեց, որ և՛ նվիրատվությունից առաջ, և՛ հետո Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող սեփականություններում գործողություններ են իրականացվել։

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

«Մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձրել համայնքին: Նրա ընտանիքի մի շինարարության կապակցությամբ քաղաքապետարանը խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով` մտահոգություն կարող է լինել այս հարաբերություններն ավելի լայն հասկանալու համատեքստում, թե ինչպես են կարգավորվում աշխարհի քաղաքներում այս կարգի հարաբերությունները։ Ըստ Փաշինյանի` գուցե անհրաժեշտ է նման դեպքերին տալ իրավական կարգավորումներ։

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։

Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ հերքել է, որ նվիրատվությունն ընդունել է Սամվել Ալեքսանյանից` նշելով, որ Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Հրաչյա Շառոյանն է, տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս հոլդինգը»» փաստացի պատկանում է նրան։

Նախկինում «Ալեքս հոլդինգը» պարբերաբար հայտնվում էր հարկ վճարողների առաջին հնգյակում։ Սակայն 2019 թ–ին այն բաժանվեց մի քանի ընկերության։ 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքում 16-րդ տեղում հայտնվեց «Սիթի» ընկերությունը («Երևան սիթի» սուպերմարկետների ցանց), 21-րդ տեղում` «Ալեքս ընդ հոլդինգը» (տարբեր ապրանքների ներկրում) և 45-րդում «Բաղրամյան» ՍՊԸ–ն (Բաղրամյանի ալրաղաց)։ Փոփոխությունները չազդեցին հարկային վճարումների վրա. Ալեքսանյանն հիմա ավելի շատ հարկեր է վճարում, քան «թավշյա հեղափոխությունից» առաջ։

Լրահոս
0