00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

© Photo : official site of Yerevan municipalityМэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի ընդունած նվիրատվությունների թեման նոր զարգացումներ է  ստանում։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամը քաղաքապետի դեմ նոր փաստեր է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ում գրառում է արել և հայտնել՝ հստակ տեղեկություններ ունի, որ 2019թ.–ի սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ։ Փոխարենն ընկերությունը 5 ձնամաքրման մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք ձեզանից, պարոնայք։ Սա համապատասխանո՞ւմ  է իրականությանը։ 4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն - 5 ձնամաքրման մեքենա»,– գրել է ավագանու անդամը։

Վարդանյանը խոստացել է, որ այսուհետ  յուրաքանչյուր շինթույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով, քանի որ ըստ նրա` վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին։

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Мэр Еревана Айк Марутян осматривает новые снегоуборочные машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«ԿամԱԶ»–ների թեման հասավ դատախազություն

Ավագանու անդամը նաև հայտնել է, որ երկուշաբթի հարցում է ուղարկելու քաղաքապետին և պահանջելու է վերոհիշյալ շինթույլտվությունները։

Հիշեցնենք` «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները: Դրան հաջորդել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ», ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։

Լրահոս
0