00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է խանգարում բիզնեսի զարգացմանը. ռուս ռեստորատորը Երևանում բացեց փակագծերը

© Sputnik / Nana MartirosyanПрезидент Федерации рестораторов и отельеров России Игорь Бухаров во время круглого стола с рестораторами Армении (3 декабря 2019). Еревaн
Президент Федерации рестораторов и отельеров России Игорь Бухаров во время круглого стола с рестораторами Армении (3 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետին չի բավարարում ուսումնական հաստատությունների կրթական մակարդակը։ Նա պարտադիր է համարում ռեստորատորների և ուսումնարանների համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik.  Հետխորհրդային բոլոր երկրների ռեստորանային և հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները որակավորված կադրերի պակասն ակտուալ խնդիր են համարում: Հայաստանում Ռուսական գաստրոնոմիական շաբաթի շրջանակում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում այս մասին հայտարարեց Ռուսաստանի Ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը։

© Sputnik / Nana MartirosyanՌուսաստանի Ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարով
Ի՞նչն է խանգարում բիզնեսի զարգացմանը. ռուս ռեստորատորը Երևանում բացեց փակագծերը - Sputnik Արմենիա
Ռուսաստանի Ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարով

Նրա խոսքով` ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը սկսել է ակտիվորեն զարգանալ դեռ 90–ականներին, սակայն կրթական հաստատությունները ոչ մի կերպ չեն հասնում ժամանակակից միտումների հետևից։ Մասնագիտացված ուսումնարաններերից շատերում մինչև հիմա դասավանդում են խորհրդային «Բաղադրատոմսերի գրքով» և, ինչպես նշեց Բուխարովը, առանց հատուկ խանդավառության։

Персонал ресторана Песня старых дней - Sputnik Արմենիա
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ

«Չի կարելի խոհարարին պատմել, թե ինչպես են պատրաստում ճաշատեսակները։ Անհրաժեշտ է, որ նա ինքը պատրաստի և համտեսի։ Իսկ նման դասընթացը թանկ արժե»,–նշեց Բուխարովը։

Կադրերի սուր պակասի պայմաններում բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ստիպված են ժամանակ և միջոցներ ծախսել աշխատակիցների ուսուցման վրա կամ ուղարկել նրանց որակավորման բարձրացման դասընթացների։ Իսկ դա հղի է կրթական հաստատությունների շրջանավարտների շարքում գործազրկության բարձր մակարդակով։

Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ

Բուխարովի խոսքով` անհրաժեշտ է վերակազմավորել կրթության համակարգը և կապ հաստատել բիզնեսի ու պրոֆեսիոնալ ուսումնարանների միջև։

«Ծնողները պատրաստ չեն մեծ փողեր վճարել, որ երեխաները դառնան խոհարար, քանի որ չեն հասկանում` որքան շահավետ է նման ներդրումը։ Իրականում դա լավ վարձատրվող աշխատանք է», – նշեց ֆեդերացիայի նախագահը։

© Sputnik / Nana MartirosyanՌուսաստանի Ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարով
Ի՞նչն է խանգարում բիզնեսի զարգացմանը. ռուս ռեստորատորը Երևանում բացեց փակագծերը - Sputnik Արմենիա
Ռուսաստանի Ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարով

Բուխարովի խոսքով` մասնագիտության հանրահռչակման հարցում շատ են օգնում վարպետության դասերը և հայտնի մասնագետների մասնակցությամբ թրեյնինգները, և այդ առումով չի կարելի գերագնահատել դրանց կարևորությունը։ Նրա խոսքով` անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ուսումնարանների և ռեստորատորների միջև կապեր հաստատելուն։

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Նշենք` միջոցառման կազմակերպիչը Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնն է, որը միացել է ՄԱԿ–ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությանը (աջակցում է  միջոցառման անցկացմանը)։ Ռուսական գաստրոնոմիական շաբաթի անցկացմանն աջակցում են նաև Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիան ու ռուսական այլ առաջատար կազմակերպություններ։ Հայաստանում նախագծին աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Mazmanyan Solutions–ը և ոլորտի հայկական կազմակերպություններն ու միավորումները։

Լրահոս
0