00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsПерсонал ресторана "Песня старых дней"
Персонал ресторана Песня старых дней - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեստորանի զարդարանքն անցած-գնացած ժամանակներն է հիշեցնում` լամպային հեռուստացույց, հին գույք... Եվ սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այցելուներին Էջմիածնի ռեստորաններից մեկը: Այստեղ հարայհրոց չկա, դմփդմփացող «երաժշտություն»՝ նույնպես, իսկ երիտասարդ աղջիկների փոխարեն սպասարկում են ժպտադեմ տատիկները:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Խոհանոցից սպասքի չխչխկոցի և հոսող ջրի ձայն է գալիս, գազօջախի մոտ եռուզեռ է: Հենց այսպես է սկսվում այժմ 67 տարեկան Սուսաննա Օհանջանյանի աշխատանքային օրը: Նա արդեն մի քանի օր է, ինչ պաշտոնապես աշխատում է Հայաստանի առաջին ռեստորանում, որը աշխատանքի է ընդունում թոշակառուներին:

Ռեստորանը Էջմիածնում է բացվել երեքշաբթի և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրել ինչպես տեղի բնակիչների շրջանում, այնպես էլ՝ զբոսաշրջիկների: Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես է լինում, երբ այցելում ես ռեստորան, որտեղ ամեն ինչ տնական է:

Սուսաննա տատիկի հետ հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում: Նա շփոթված ներողություն խնդրեց թափթփածության համար. հենց նոր այցելուների մեծ խումբ էին ճանապարհել և պատրաստվում էին ընդունել նորին:

© Sputnik / Asatur YesayantsՍուսաննա Օհանջանյան
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սուսաննա Օհանջանյան

«Տեսա հայտարարությունը, եկա աշխատանքի տեղավորվելու, անցա փորձաշրջանը և ընդունվեցի աշխատանքի որպես խոհարարի օգնական», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սուսաննան:

Люди перед Black Star Burger (13 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հրմշտոց ու հիասթափություն Երևանում. Տիմատիի ռեստորանի բացումն ընտրյալների համա՞ր էր

Նրա համար աշխատանքի ընդունվելը հաճելի անակնկալ էր. այսօր նույնիսկ երիտասարդներն են դժվարանում աշխատանք գտնել:

Աշխատանքային օրը սկսում է առավոտյան 9-ից, ավարտվում` 18.00–ին: Մեկ ժամ հատկացված է ընդմիջման համար, որի ժամանակ աշխատակիցները սուրճ են խմում և զրուցում, ուժ կուտակում օրվա երկրորդ կեսի համար:

Տիկին Սուսաննան խոստովանեց, որ տանը նստել չի կարողանում. երկար տարիներ աշխատել է մեքենաշինության գործարանում և սովոր է աշխատանքի գնալ: Սակայն կրճատման տակ է ընկել, իսկ հետո արդեն եկել է թոշակի անցնելու ժամանակը:

Մեզ հետ զրույցի է բռնվում նաև ռեստորանի մեկ այլ աշխատող` 65-ամյա Շուշանիկ Պետրոսյանը: Նա պատմում է, որ այս վայրը իրեն և մյուս թոշակառուներին ստիպել է կրկին հավատալ սեփական ուժերին:

«Մենք հասկանում ենք, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ և կարող ենք աշխատել: Չգիտես ինչու, թոշակառուներին բոլորը մոռանում են, կարծում են, որ մեր ժամանակն անցել է», – դառնությամբ ասում է նա:

Շուշան տատը ռեստորանի սեփականատերերի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ: Այստեղ նա նկարչության էր բերում թոռնուհուն. ռեստորանը բացվել է մի համալիրի տարածքում, որտեղ կա հյուրանոց, թանգարան, խմբակներ՝ անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

© Sputnik / Asatur YesayantsՇուշան տատը
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Շուշան տատը

«Հերթական հանդիպման ժամանակ կատակով հարցրի ղեկավարությանը` արդյո՞ք թոշակառուներին աշխատանքի չեն ընդունում: Այսպես տեղեկացա նախագծի մասին: Հետո աշխատանքի տեղավորվեցի որպես մատուցողուհի», – ասաց նա:

Շուշան տատը դրա համար միայն ուրախ է` աշխատավարձը լավ լրացում է կենսաթոշակին:

Այստեղ մատուցողուհի է աշխատում նաև 67-ամյա Ռիմա Ղազարյանը: 25 տարվա աշխատանքային ստաժից հետո նրան դժվար էր ձեռքերը ծալած նստել: Կինը փորձել է աշխատանքի ընդունվել, սակայն ամեն տեղ մերժել են` «տարիքն այն չէ», «մեզ հարմար չէ նա», «թող գնա թոռներին պահի»:

© Sputnik / Asatur YesayantsՌիմա Ղազարյան
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ռիմա Ղազարյան

«Հիմա մեր կյանքն իմաստով լցվեց: Բնականաբար, հոգնում ենք: Բայց չէ՞ որ երիտասարդներն էլ են հոգնում աշխատավայրում: Իսկ աշխատանքային եռուզեռի մեջ դա չես զգում: Ամեն առավոտ այստեղ ենք գալիս նոր ուժերով», – վստահեցրեց Ղազարյանը:

Координатор инициативной группы Ассоциации рестораторов Армении Ашот Барсегян на приеме у и.о. премьер-министра Никола Пашиняна (12 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Որոշեցինք արձանագրել». ի՞նչ կփոխվի Հայաստանի ռեստորանատերերի համար հարկային ոլորտում

Ռեստորանը մասնագիտացել է հայկական ավանդական խոհանոցի ուղղությամբ: Տատիկները հայկական բաղադրատոմսերի գաղտնիքները հաճույքով են պատմում այցելուներին: Ճաշացանկում շատ են հայկական ուտեսները` «թավա քյուֆթայից» մինչև տոլմա և քրջիկ: Այստեղ մտադիր են պատրաստել նաև աշխարհի ամենահին ուտեստը, որի մասին ժամանակին ռեստորանի ղեկավարը կարդացել է հայ հին գրականության ստեղծագործություններից մեկում:

Ռեստորանի հիմնադիր Գրիգոր Մաչանենց–Բաբախանյանի խոսքով` բաղադրատոմսը շատ պարզ է. մսի տապակած կտորներ փոքր կավե ամանում:

Հարցին, թե ինչպես ծնվեց նման ռեստորան բացելու գաղափարը, Գրիգորը պատասխանեց, որ ուզում էր լուծել ավագ սերնդի հայրենակիցների զբաղվածության խնդիրը, ինչպես նաև օրինակ ծառայել մյուսներին:

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Մաչանենց–Բաբախանյան
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիգոր Մաչանենց–Բաբախանյան

«Ընդհանուր առմամբ մենք կկարողանանք աշխատանքի վերցնել 10 հոգու: Միակ բանը, ինչ պահանջում ենք մեր աշխատակիցներից, իրենց զգալ ինչպես տանը, այցելուներին էլ ընդունել այնպես, ինչպես սեփական տանը կընդունեին: Չի կարելի հրաժարվել մեծահասակ կադրերից: Նրանք ոչ միայն կոլորիտ են հաղորդում հաստատությանը,այլև իմաստություն են սովորեցնում այցելուներին: Իսկ որքան հաճելի է նրանց համար լսել` մայրիկ, խնդրում եմ` հաշիվ բերեք», – ասաց նա:

© Sputnik / Asatur YesayantsՌեստորանի աշխատակիցները
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ռեստորանի աշխատակիցները

Իսկ քանի դեռ կոլեկտիվն ամբողջությամբ չի համալրվել, երեք կանանց օգնում են ամառային սրճարանի երիտասարդ աշխատակիցները:

Լրահոս
0