00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Իրան բեռներ տանել, կամ նոր ճանապարհ դեպի արտաքին աշխարհ

© Sputnik / Armenuhi MkhoyanНесчастный случай на железной дороге (12 июля 2019). Гюмри
Несчастный случай на железной дороге (12 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեռները Ռուսաստան ու Չինաստան կարելի է տանել ոչ միայն սևծովյան նավահանգիստների, այլև Իրանի երկաթուղային ճանապարհով, որը 2017 թվականից կապված է Ղազախստանի ու Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Իրանով անցնող ճանապարհը կարող է հարմար այլընտրանք լինել հայաստանյան բեռնափոխադրումների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բեռնառափոխադրողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ։ Միջոցառումը նվիրված էր երկու երկրների տնտեսական կապերին։

Линии электропередач - Sputnik Արմենիա
Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

Բավական է բեռները իրանական Ջուղա  (ՀՀ սահմանից 80 կմ հեռավորության վրա) հասցնել, իսկ այստեղ արդեն կարելի է դրանք երկաթուղի «նստեցնել»։ 2014 թվականից սկսել է գործել Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթգիծը, որով կարելի է հասնել և՛ Ռուսաստան, և՛ Չինաստան։ Ցավոք, Հայաստանից Իրան գնացող երկաթգծի կառուցումը չեն սկսել։ Հովհաննիսյանը վստահ է, որ կարելի է գոնե Ջուղան օգտագործել։ Դրա համար անհրաժեշտ է Իրանի հետ անդրսահմանային առևտուրը պարզեցնելու մասին պայմանավորվել։ 

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել

Հայ և իրանցի մաքսայինների միջև համագործակցության համաձայնագիրն արդեն իսկ գործում է. նրանք տեղեկություններ են փոխանակում երկու երկրների միջև փոխադրվող բեռների վերաբերյալ, ինչի արդյունքում բեռները կրկնակի ստուգելու կարիք չկա (երբեմն նման անհրաժեշտություն առաջանում է, բայց ավելի հազվադեպ)։

«Իհարկե, այդ ամենը կա, բայց քիչ է, չի կարելի այդքանով բավարարվել։ Պետք է իրանական կողմի հետ հայկական տարանցիկ ապրանքները ճանապարհահարկից ազատելու կամ գոնե այն մեղմացնելու մասին բանակցություններ սկսել», – ասաց Հովհաննիսյանը։

Նշենք` իրանական իշխանությունը ոչ միայն ճանապարհահարկ, այլև վառելիքի վճար է հարկում։ Իրանում այն շատ էժան է, բայց միայն տեղացիների համար։ Արտասահմանցիները վառելիքի համար պարտավոր են տուրք վճարել։

«Բանակցությունների ժամանակ մի ոսկե կանոն է գործում` քեզ զիջում են, եթե դու հետաքրքրություն ես ներկայացնում։ Մենք կարող ենք Իրանին բեռնափոխադրումների լավ հեռանկար մատնանշել։ Այդ դեպքում մեզ լրիվ այլ աչքով կնայեն։ Ռուսաստանից այդ երթուղիով կարելի է մետաղյա իրեր ու փայտանյութ ուղարկել, Ղազախստանից` ցորեն ներկրել», – նշեց մասնագետը։ Նա ավելացրեց, որ Հայաստանում ցորենի ներկրողները դեռ չեն համաձայնում այդ տարբերակով աշխատել ու սպասում են, որ ինչ-որ մեկը փորձարկի այն։ Այդ պատճառով Հովհաննիսյանն ուզում է կապ ստեղծել Ղազախստանում «ցորենի գործ անողների» ու հայ ալրաղացների միջև։

Այս տարի Իրանից, Թուրքիայից, նույնիսկ Պակիստանից բերված լոլիկ ենք կերել. «Ժողովուրդ»

Հայաստանն իր հերթին կարող է այդ ճանապարհով Ռուսաստան, Ղազախստան ու մոտակա շրջաններ միրգ արտահանել։ Կարելի է փորձել դուրս գալ ղազախստանյան շուկա, քանի որ երկրի արևմտյան շրջաններում միրգ չունեն. դրանք բերում են Ուզբեկստանից կամ երկրից երկու–երեք հազար կիլոմետր հեռու գտնվող համայնքներից։

«Այս ամենը կարելի է մանրամասն ներկայացնել իրանցի գործընկերներին։ Ու ոչ միայն իրանցի։ Կասպից ծովի ռուսական լաստանավային օպերատորները չեն հրաժարվի նոր բեռնումներից ու նոր գումարից։ Այնպես որ ներկայացնելու բան կա, մնում է` մեկը դրանով զբաղվի», –  ավելացրեց Հովհաննիսյանը։

Նա բազմիցս հանդիպել է նախկին ու ներկա իշխանության ներկայացուցիչների հետ ու հանգամանորեն ներկայացրել այդ սխեման։ Հերթական հանդիպումը վերջերս էր` տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Չէ որ չի խանգարի, պահեստային հերթական երթուղին ունենալ։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի ամենափորձառու մասնագետներից մեկը` Հովհաննիսյանը, արդեն տարիներ շարունակ դա է կրկնում։

Նշենք` դեպի Իրան երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին Հայաստանի իշխանությունը հայտնել է դեռ 2008 թվականին, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։

Լրահոս
0