00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

© Sputnik / Asatur YesayantsЛинии электропередач
Линии электропередач - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական հանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկվում է էլեկտրակայանի շինարարության հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Թեհրանը համաձայնել է 10-15 տարվա ընթացքում գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Пресс-секретарь Владимир Карапетян на пресс-конференции премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել

Նախագծի իրագործման թեման շոշափվել է փոխըմբռնման մասին հուշագրում, որը ստորագրվել է 2019թ. հուլիսի 1-2-ը Թեհրանում կայացած հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի արդյունքում։

«Կողմերը կարևորում են Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի (18 փետրվարի 2019թ.) արձանագրությունում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», – նշված է փաստաթղթում։

Իրանական կողմը համաձայնել է 10-ից 15 տարվա ընթացքում գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը 1 կՎտ/ժ համար 4․5–6․5 ցենտ համաձայնեցված գնով։

«Վերոնշյալ պայմանավորվածության հիման վրա հայկական կողմը սեղմ ժամկետներում ներդրողներ կներգրավի Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրականացման համար», – գրված է նախարարության պատասխանում։

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Артур Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, նախագծի համաձայն` 100 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ն ամեն տարի կարտադրի 750-800 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ սա հայ-իրանական խոշորագույն նախագծերից է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) իրենից ներկայացնում է երկու ՀԷԿ-երից կազմված կասկադ (երկրորդ կայանը կկառուցվի իրանական ափին՝ Քարաչիլարում)։ Այդ ՀԷԿ-երը պետք է դառնան ամենամեծը Հարավային Կովկասում։

ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին

Հայաստանն ու Իրանը սկսել են այդ գաղափարը քննարկել դեռ 2006թ.-ին, իսկ 2010թ.-ին հուշագիր են ստորագրել շինարարության մասին։ Սկզբնական գաղափարի համաձայն` Մեղրու ՀԷԿ-ի հզորությունը պետք է կազմի 130 մեգավատ (դա 10 տոկոսով ավելի է 2017թ.-ին Հայաստանում ամբողջ էլեկտրականության մշակումից)։

Շինարարության ծրագրերը ձախողվել էին 2012-ին, երբ Եվրամիությունը էմբարգո էր սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել էր, քանի որ Հայաստանը ներդրումներ է սպասել Իրանից։

Լրահոս
0