00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»

© AP Photo / Natacha PisarenkoЗодиак с командой международных ученых направляется на станцию Бернардо О'Хиггинс в Антарктидe
Зодиак с командой международных ученых направляется на станцию Бернардо О'Хиггинс в Антарктидe - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուք երբևէ եղե՞լ եք Անտարկտիդայում: Միանգամայն անկատակ հարց է. առնվազն մի հայ արդեն 30 տարի է, ինչ աշխատում է այնտեղ՝ հեռավոր Անտարկտիդայի սառցադաշտերում: Ի դեպ, Անտարկտիդայում կա 7 եկեղեցի և 2 բանկոմատ: Մի ժամանակ Անտարկտիդայում նույնիսկ ատոմակայան կար։

Եկեք անկեղծ լինենք: Երբեմն մարդ այնքան է հոգնում քաղաքականությունից, տարբեր գործիչների դատարկախոսությունից, նույնիսկ աղբահանության հետ կապված կոռուպցիոն սկանդալներից և անհագ ցանկություն է առաջանում թողնել ու գնալ շատ հեռավոր մի վայր, որտեղ չկան ասուլիսներ և ռեալիթի շոուներ, անիմաստ բանավեճեր ու քարոզարշավներ, վերջապես այնտեղ, որտեղ առջևում ոչ թե ձմեռն է, այլ ամառը: Կա այդպիսի տեղ: Դա Անտարկտիկան է:

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»
Դուք երբևէ եղե՞լ եք Անտարկտիդայում: Միանգամայն լուրջ եմ հարցնում, որովհետև, խոստովանեմ, ինձ միշտ էլ հետաքրքրել է մի հարց՝ կա՞ն արդյոք Հայաստանում մարդիկ, որոնք եղել են այդ մայրցամաքում: Սոցիալական ցանցերում օգտատերերը ինչ լուսանկար ասես որ չեն տեղադրում՝ «իմ սելֆին Արարատի գագաթին», «իմ սելֆին խաղաղօվկիանոսյան ինչ-որ էկզոտիկ կղզում»... բայց երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը գրի՝ «ահա, սա ես եմ՝ Անտարկտիդայում»:

Այնինչ փաստն այն է, որ առնվազն մի հայ արդեն 30 տարի է, ինչ աշխատում է այնտեղ՝ հեռավոր Անտարկտիդայի սառցադաշտերում:

Բայց նախ մի քանի փաստ Անտարկտիդայի մասին։ Այդ տարածքը ոչմեկինն է: Ճիշտ է, ժամանակին որոշ պետություններ իրենց հավակնությունները ներկայացրել են: Արգենտինան մոտ 40 տարի առաջ նույնիսկ այսպիսի բան է արել՝ արշավախմբի կազմում ընդգրկել է մի կնոջ, որն ուր որ է պետք է ծննդաբերեր: Մտահղացումը սա էր՝ եթե այնտեղ ծնվում է Արգենտինայի քաղաքացին և դա ընդհանրապես պատմության մեջ առաջին երեխան է, որը լույս աշխարհ է գալիս ոչ մեկին չպատկանող տարածքում, ուրեմն գոնե այն հատվածը, որտեղ երեխան ծնվել է, Արգենտինայինն է:

Երեխան միանգամայն նորմալ ծնվեց, բայց Արգենտինան, բնականաբար, Անտարկտիդայից մասնաբաժին չստացավ, որովհետև արդեն գործում էին միջազգային պայմանագրերը, ըստ որոնց՝ որևէ պետություն իրավունք չունի հայտարարել, թե այդ մայրցամաքի մի մասն իրենն է: 

 

Անտարկտիդայում կա 7 եկեղեցի: 7 եկեղեցի և երկու բանկոմատ: Մի ժամանակ Անտարկտիդայում նույնիսկ ատոմակայան կար։

CC BY-SA 3.0 / Akulovz / Trinity Church, AntarcticaՍուրբ Երրորդություն եկեղեցի (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2004թ.)
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2004թ.) - Sputnik Արմենիա
1/6
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2004թ.)
CC BY-SA 3.0 / Carlos78chile / Capilla Santa Maria Reina De La PazԱշխարհի թագուհու՝ Սուրբ Մարիամի մատուռը (կաթոլիկ եկեղեցի)
Աշխարհի թագուհու՝ Սուրբ Մարիամի  մատուռը (կաթոլիկ եկեղեցի) - Sputnik Արմենիա
2/6
Աշխարհի թագուհու՝ Սուրբ Մարիամի մատուռը (կաթոլիկ եկեղեցի)
© Photo : Public domainՆորվեգիայի Լյութերական եկեղեցին (1913թ.)
Նորվեգիայի Լյութերական եկեղեցին (1913թ.) - Sputnik Արմենիա
3/6
Նորվեգիայի Լյութերական եկեղեցին (1913թ.)
CC BY-SA 4.0 / SnowSwan / St. Ivan Rilski Chapel (cropped, resized and color corrected)Սուրբ Հովհաննես Ռիլսկու Մատուռ (Արևելյան Ուղղափառ եկեղեցի)
Սուրբ Հովհաննես Ռիլսկու Մատուռ (Արևելյան Ուղղափառ եկեղեցի, 2003թ) - Sputnik Արմենիա
4/6
Սուրբ Հովհաննես Ռիլսկու Մատուռ (Արևելյան Ուղղափառ եկեղեցի)
CC BY-SA 4.0 / Adrideb / Notre Dame des Vents (cropped, resized and color corrected)Նոտր Դամ դե Վան եկեղեցի (Կաթոլիկ եկեղեցի, 1950թ.)
Նոտր Դամ դե Վան եկեղեցի (Կաթոլիկ եկեղեցի, 1950թ.) - Sputnik Արմենիա
5/6
Նոտր Դամ դե Վան եկեղեցի (Կաթոլիկ եկեղեցի, 1950թ.)
CC BY 2.0 / Alan Light / Chapel of the SnowsՁյան եկեղեցի (1956թ.)
Ձյան եկեղեցի (1956թ.) - Sputnik Արմենիա
6/6
Ձյան եկեղեցի (1956թ.)
1/6
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2004թ.)
2/6
Աշխարհի թագուհու՝ Սուրբ Մարիամի մատուռը (կաթոլիկ եկեղեցի)
3/6
Նորվեգիայի Լյութերական եկեղեցին (1913թ.)
4/6
Սուրբ Հովհաննես Ռիլսկու Մատուռ (Արևելյան Ուղղափառ եկեղեցի)
5/6
Նոտր Դամ դե Վան եկեղեցի (Կաթոլիկ եկեղեցի, 1950թ.)
6/6
Ձյան եկեղեցի (1956թ.)

 

Այո, այո, 10 տարի շարունակ 62-ից մինչև 72 թվականները Անտարկտիդայում ամերիկյան ատոմակայան է գործել: Սկզբում թվում էր, թե շատ շահեկան է՝ էժան էլեկտրաէներգիա է արտադրում ու նաև շրջակա միջավայրը չի աղտոտում, բայց հետո պարզվեց, որ այդ ատոմակայանի շահագործման ծախսերը շատ մեծ են, իսկ անվտանգությունն ամենևին երաշխավորված չէ՝ 10 տարվա ընթացքում այնտեղ տեղի ունեցավ մոտ 500 խափանում, և, ի վերջո, ամերիկացիները ապամոնտաժեցին ատոմակայանն ու բերեցին Կալիֆոռնիա:

Իսկ հիմա մեր հայրենակցուհու մասին։ Անտարկտիդայում մշտական բնակիչներ չկան: Ձմռանը մոտ 1000 մարդ է մնում, իսկ այ հիմա՝ երբ այնտեղ սկսվում է ամառը, գիտնականների և սպասարկող անձնակազմի թվաքանակը կհասնի 5 հազարի: Եվ շատ հնարավոր է, որ հենց այս օրերին Անտարկտիդա է մեկնում նաև Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Դենեբ Կարենցը:

© Photo : Desert Research InstituteԴենեբ Կարենցը
Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»  - Sputnik Արմենիա
Դենեբ Կարենցը
Համաձայնեք՝ անսովոր անուն է՝ Դենեբ: Ուղղակի նրա հայրը՝ Վարուժան Կարենցը, հրապուրվում էր աստղագիտությամբ և աղջկան անվանել է Հարավային Խաչ համաստեղության ամենավառ աստղերից մեկի անունով: Առաջին անգամ այդ կինը Անտարկտիդա է մեկնել ավելի քան 30 տարի առաջ՝ 1986-ին և դրանից հետո մոտ 20 անգամ վերադարձել է այնտեղ կենսաբանական հետազոտություններ կատարելու նպատակով: 

Գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը՝ մեր հայրենակցուհին աշխատում է այն լճի հարևանությամբ, որը կոչվում է իր անունով: Տարիներ առաջ աշխարհագրական անվանումների ամերիկյան խորհուրդը, հաշվի առնելով ամերիկահայ գիտնականի վաստակը, Անտարկտիդայի լճերից մեկին պաշտոնապես շնորհեց նրա անունը: Իրականում, իհարկե, լիճ չէ բառիս բուն իմաստով՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ հարթ տարածք է, որը սառույցով է պատված:

«Երբ առաջին անգամ լսեցի այս մասին, կարծեցի, թե կատակ է, բայց հետո հպարտության զգացում ապրեցի» , ասել է Դենեբ Կարենցը:

Համաձայնեք` հաճելի է գիտակցել, որ մեր հայրենակցուհու անունով լիճ կա: Թեկուզ Անտարկտիդայում:

 

Լրահոս
0