00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին

© Личный архив Г.ХажакянаГеворк и Гоар Вартаняны с Владимиром Путиным
Геворк и Гоар Вартаняны с Владимиром Путиным  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ ծառայությունների պատմաբան Անդրեյ Վեդյաևը Sputnik–ին տված հարցազրույցում հետաքրքիր փաստեր է պատմել լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանի կյանքից։

Լև Ռիժկով, Sputnik

Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների կյանքի շատ դրվագներ պետական գաղտնիք են, և մոտ ապագայում հազիվ թե հրապարակեն նրանց ամբողջական կենսագրությունը։ Բայց, ամեն դեպքում, որոշ հատկանշական դրվագներ կարելի է պատմել այդ լեգենդար զույգի գործունեությունից։

Ինչպես են հայ հեծանվորդները տրորել նացիստների «քիթը»

Գևորգ Անդրեյևիչի և Գոհար Լևոնովնայի ծանոթությունը տեղի է ունեցել Թեհրանում, որտեղ խորհրդային հետախուզությունը տապալել է հակահիտլերյան կոալիցիայի երկրների առաջնորդներին վերացնելու գերմանական գործողությունը։ Ռեզիդենտ Իվան Ավագյանի առաջադրանքով` Գևորգը թիմ է հավաքել երիտասարդներից` հիմնականում Թեհրանի հայերից, որոնք հեծանիվներով հետևել են օտարերկրյա քաղաքացիներին։

Петрос Петросян с книгой Бессмертная легенда - Sputnik Արմենիա
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

 «Գոհարը 16 տարեկան էր։ Աղջիկը միացել է հեծանիվներով պատանի գործակալների խմբին։ Գևորգ Վարդանյանի «թեթև հեծելազորը» հետևել է կասկածելի եկվորներին, քաղաքում լրտեսել նրանց։ Եվ վերջապես` առաջին հաջողությունը։ Պատանի հեծանվորդները ռադիոկայան են բացահայտել։ Այն գրավել են, չեզոքացրել, և գերմանացիների գործողությունը տապալվել է», – պատմում է պատմաբան Անդրեյ Վեդյաևը։

Պատերազմի ավարտից հետո Գևորգ և Գոհար Վարդանյանները մնացել են Թեհրանում։ 1951թ–ին նրանք վերադարձել են Խորհրդային Միություն` Երևան, և այնտեղ ընդունվել օտար լեզուների ինստիտուտ։ 1956թ–ին ամուսիններին կրկին ուղարկել են գաղտնի աշխատանքի։

«Առաջին երկիրը դարձել է Ճապոնիան, որտեղ Գևորգ Վարդանյանը ծպտվել է որպես ուսանող։ Իսկ հետո մեկ տարի անց մի շարք երկրներ անցնելով` հասել են Իտալիա, որտեղ «դարձել» են հարուստ իրանցի վաճառականներ։ Նրանք ապրել ենք Հռոմի կենտրոնում և մեծ խանութ են ունեցել, որտեղ վաճառել են արևելյան ապրանքներ, գորգեր», – ասում է Վեդյաևը։

Պատմությունն այլ ընթացք կունենար առանց Գոհարի և Գևորգի. Պուտինը` հետախույզի մահվան մասին

Օգտվելով հարուստ գործարարների կարգավիճակից` ամուսինները լուրջ առաջադրանքներ են կատարել։ Նրանք մուտք են ունեցել Իտալիայի ամենաբարձր օղակներ, որտեղ եղել են քաղաքական գործիչներ, գործարարներ և նախարարներ։ Խորհրդային հետախույզները շփվել են նաև սկսնակ քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։

«Մի անգամ Վարդանյան ամուսինները պետք է շտապ մեկնեին ԱՄՆ։ Եվ նրանք օգնություն են խնդրել գեներալ Թերներից` ՆԱՏՕ–ի զորքերի խմբավորման հրամանատարից։ Եվ այնպես է ստացվել, որ ամերիկյան գեներալն օգնել է խորհրդային գործակալներին», – նշում է պատմաբանը։

Ծանր փորձություն է եղել այն, որ նույնիսկ տանը հետախույզներն իրավունք չեն ունեցել խոսել մայրենի լեզվով։ Նրանք նույնիսկ իրար  հետ չէին կարող հայերեն խոսել։

Առանց սխալի իրավունքի

1980թ–ին Վարդանյան ամուսիններին հետ են կանչել Մոսկվա և ուղարկել Արևմտյան Գերմանիա` կապված խառը միջազգային իրադրության հետ։

Президент Республики Армения Армен Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը կընդհատի արտասահմանյան այցը Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար

 «1979թ–ից ավարտվել է լիցքաթափման քաղաքականությունը և սկսվել սառը պատերազմի նոր փուլ։ Ամերիկացիներն անկարգություններ են հրահրել Լեհաստանում, դրել «իրենց» Հռոմի պապին, ապակայունացրել Աֆղանստանը։ Միաժամանակ որոշում է ընդունվել միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել Եվրոպայում», – հիշեցնում է պատմաբանը։

Գերմանիայում Վարդանյան ամուսիններին հաջողվել է արժեքավոր տեղեկություններ ստանալ հրթիռների տեղակայման վայրերի մասին։

Վեդյաևի խոսքով` այդ տեղեկություններին համապատասխան Չեխոսլովակիայում և ԳԴՀ–ում տեղակայվել են խորհրդային «Օկա» հրթիռային համալիրներ։

Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

 «1984թ–ին ամուսինները ծածկագրված հեռագիր են ստացել կենտրոնից։ Դրանում հաղորդվել է, որ  պետական անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար Գևորգ Վարդանյանը պարգևատրվում է Խորհրդային Միության Հերոսի շքանշանով։ Ամուսինների համար դա շատ կարևոր էր։ Իրականում հազվադեպ է լինում, որ գաղտնի հետախույզներին շնորհեն ԽՍՀՄ հերոսների կոչումներ», – ասում է հատուկ ծառայությունների պատմության գիտակը։

Նրանք դեռ մնացել են ծառայության մեջ մինչև 1986 թ.–ը, թեև արդեն 60 տարեկան են եղել։ Հետաքրքիր է, որ երբ վերադարձել են Մոսկվա, նրանց ամբողջ ունեցվածքը տեղավորվել է մի ճամպրուկի մեջ, թեև ըստ լեգենդի` նրանք հարուստ առևտրականներ են եղել, շփվել նախարարների և գործարարների հետ։

«Բայց այդ մարդիկ ապրել և աշխատել են հանուն գաղափարի, ոչ մի անգամ չեն հրաժարվել դրանից։ Նրանք ոչ մի ձախողում չեն ունեցել», – ասում է Վեդյաևը։

Պատմաբանի խոսքով` անհաջողությունների բացակայության պատճառով Վարդանյան ամուսինների մասին շատ բան հայտնի չէ։ Չէ որ յուրաքանչյուր ձախողում աղմուկ է մամուլում։ Իսկ խորհրդային հետախույզները սխալներ չեն գործել։

Ինչպես նշում է Վեդյաևը, Գոհար Վարդանյանը մինչև կյանքի վերջին օրերը հետևել է գաղտնապահության կանոններին։

 «Երբ Վլադիմիր Պուտինը, պարգևատրման արարողություններից մեկի ժամանակ, Գոհար Լևոնովնային հարցրեց` քանի երկրներում է նա աշխատել, նա խուսափեց այդ հարցից։ Բայց նախագահը հասկացել է նրան և նույնիսկ ծիծաղել։ Ստացվում է, որ Գոհար Լևոնովնան այդ մասին նույնիսկ Պուտինին ոչինչ չի ասել», – հիշում է պատմաբանը։

Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում

Մինչև հիմա հայտնի չէ նույնիսկ այն, թե քանի լեզու են իմացել ամուսինները։

«Որքան գիտեմ, Գոհար Լևոնովնան խոսել է վեց լեզուներով, իսկ Գևորգ Անդրեյևիչը` ութից ավելի», – ենթադրում է Վեդյաևը։

Բայց ոչ ոք հաստատ չի ասի, որովհետև դա պետական գաղտնիք է և, հազիվ թե, գաղտնազերծվի ապագայում, թեև շատերը, ում հետ շփվել են Վարդանյան ամուսինները, դեռ ողջ են և աշխատում են։

Լրահոս
0