00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահը կընդհատի արտասահմանյան այցը Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Республики Армения Армен Саркисян
Президент Республики Армения Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը Մոսկվա կժամանի` լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի, Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29–ին կմեկնի Մոսկվա լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար։ Պետության ղեկավարը կընդհատի արտասահմանյան այցը: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։

Разведчик Гоар Левоновна Вартанян. Архивное фото - Sputnik Արմենիա
Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

93 տարեկան հետախույզը վախճանվել է նոյեմբերի 25–ին։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանի մամուլի ծառայությունը հրապարակել էր նախագահի հեռագիրը, որում  նա նշել էր. «Հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակներից մեկին»։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն էր։

1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝  նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց  բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։

Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ անձնավորություն. Փաշինյանը ցավակցել է

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

Լրահոս
0