00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել, շատ զվարճալի է». Նաիրա Զոհրաբյան

© Sputnik / Aram NersesyanНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուրերն այն մասին, որ ադրբեջանական կողմը Նաիրա Զոհրաբյանին ծայրահեղ նացիոնալիստ է համարում, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հումորով է ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է այսօր մամուլում հայտնված տեղեկությանը, ըստ որի` Ադրբեջանը վետո է դրել Զոհրաբյանի վրա։

Տեղեկությունն անգամ զվարճացրել է պատգամավորին։

«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել։ Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»,– գրել է Զոհրաբյանը։

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով` Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։ Ըստ թերթի` միակ պատգամավորը, որի այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, Նաիրա Զոհրաբյանն է. ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում նրան, քանի որ ժամանակին ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիևին։

Ալավերդյան. «Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» - Sputnik Արմենիա
«Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Ալավերդյան

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները կայացել են նոյեմբերի 17-21-ը։ Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել ու կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Ադրբեջան են այցելել «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանն ու «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։

Լրահոս
0