00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Ալավերդյան

Բաժանորդագրվել
«Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է նոյեմբերի 17-21-ը Ադրբեջան կատարած այցի, իր տպավորությունների մասին։

 

Դավիթ Ալավերդյանի խոսքով`Ադրբեջան կատարած այցից իր տպավորությունները շատ տարբեր են։  «Բաքվում ավելի համոզվեցինք, որ ազատությունների առումով թե՛ մեր հասարակությունները և թե՛ լրատվամիջոցներն իրարից շատ են տարբերվում»,-նկատում է Դավիթ Ալավերդյանը։

Церковь Казанчецоц, Республика Арцах - Sputnik Արմենիա
«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

Նա պատմում է, որ Հայաստան վերադառնալիս Վրաստանի սահմանին հանդիպել են Հայաստան և Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողներին։ «Նրանք շատ էին հավանել թե՛ Երևանը, թե՛ Արցախն ու արցախցիներին, նրանց շատ էր դուր եկել նաև Շուշին»,-ադրբեջանցի լրագրողների պատմածներն է հիշում «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը։

Դավիթ Ալավերդյանն ասում է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց թույլ չեն տվել շփվել շարքային ադրբեջանցիների հետ, խանութներ մտնել, գնել հուշանվերներ։

«Պաշտոնյաների հետ չենք հանդիպել, սակայն եղել են հրապարակման ոչ ենթակա հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ։ Իսկ մեր ադրբեջանցի գործընկերների աչքերում տեսա, որ նրանք արդեն հասկացել են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,-պատմում է Ալավերդյանը։

Դա վտանգավոր է. Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի սումգայիթյան ելույթին

Հիշեցնենք, նոյեմբերի 17-21-ը տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելություններ։ Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել ու կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Բացի Դավիթ Ալավերդյանից, Ադրբեջան են այցելել Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանն ու «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։

Լրահոս
0