00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян с адвокатами на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатами на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 1-ի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Նիստի մեկնարկից րոպեներ անց դատարանն ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրող դատախազ է ներգրավվել Կարեն Բիշարյանը։ Այսօրվա դատական նիստի մեկնարկին այս մասին հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։

Роберт Кочарян с адвокатом Рубеном Саакяном на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել

«2018թ–ի փետրվարի 23-ին, ԱԺ–ում հրավիրված մարտի 1-ի քննարկումների ժամանակ, պատասխանելով հարցին` արդյո՞ք ՀՀ նախկին նախագահի, գեներալների ու ավելի բարձր դիրք ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործով ընթացք տալու ու նրանց որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր չկան, Կարեն Բիշարյանն ասաց, որ նման հիմքեր առկա չեն ու նրանց նույնիսկ որպես վկա ներգրավելու կարիք չկա»,– ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը` ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա մեկնաբանությամբ` խնդիրն այն է, որ հետագայում, որոշակի քաղաքական փոփոխություններից հետո սկսվել է մի գործընթաց, որի հետևանքով Գլխավոր դատախազությունը, այդ թվում` դատախազ Կարեն Բիշարյանը քրեական հետապնդում սկսելու հիմքեր են տեսել` չնայած բոլոր փաստերը, որոնք այսօր դրված են մեղադրանքի հիմքում, այն ժամանակ էլ հայտնի են եղել։

Դատարանը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազի բացարկի միջնորդությունը

«Բոլոր այս հանգամանքները վկայում են, որ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի, և այդ կանխակալ վերաբերմունքը դրսևորում է քրեական գործով Քոչարյանի նկատմամբ հետապնդում նախաձեռնելու, քննչական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու միջոցով»,– ասաց Խուդոյանը։

Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս փաստաբաններն ու գործով ամբաստանյալ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Քոչարյանի պաշտպանները դատախազին բացարկ հայտնեցին, նիստը հետաձգվեց

«Կա՛մ պարոն Բիշարյանը 2018թ–ին է քաղաքական պատվեր կատարել, երբ հայտարարել է, որ որևէ հանգամանք չկա, կա՛մ հիմա է քաղաքական պատվեր կատարում»,– ասաց փաստաբանը։

Այս դիտարկմանն արձագանքեց դատախազ Բիշարյանը` բողոքելով փաստաբանի գործողությունների դեմ։

«Ինձ մի ընդհատիր»,– ասաց փաստաբանը։

«Դու չպիտի ասես ես ինչ անեմ»,– պատասխանեց դատախազ Բիշարյանը։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան

«Դու չպիտի ասես` ես ինչ անեմ։ Դու ձենդ կտրիր, երբ որ ես խոսում եմ»,– արձագանքեց փաստաբան Պողոսյանը։

Դատավոր Դանիբեկյանը կողմերին զսպվածության կոչ արեց։ Դատախազն էլ հիշեցրեց, որ դատավարության կողմերից մեկի գործողությոսւնները բողոքարկելն օրենքով նախատեսված գործողություն է։

«Ի՞նչ է նշանակում` դու ինձ մի ընդհատիր»,– ասաց նա։

Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Դատարանում բարձրացած աղմուկը դադարեցնելու ու կողմերի միջև ծագած վեճը հանդարտեցնելու համար դատավոր Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց ու հեռացավ դատական նիստերի դահլիճից։ Դատական կարգադրիչները ստիպված եղան մոտենալ վիճաբանող կողմերին, ինչից հետո փոխադարձ վիրավորանքներն ու նկատողությունները դադարեցին։

Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու»

Այնուհետև նիստին ներկա քաղաքացիներից ոմանք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել դատական կարգադրիչների հասցեին։ Դահլիճում աղմուկը շարունակվում է։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Լրահոս
0