ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների, այլ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»,-նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այն շատ կարևոր քայլ է: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները:
«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին
«Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական ց, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Վարչապետն ընդգծել է, որ աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:
«Ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան
Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանությանհարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։