00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չարգելված ցեղասպանության արգելված ճանաչումը

© Photo : Public domain Вид на Капитолий
 Вид на Капитолий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հազիվ էինք ուրախացել, որ հոկտեմբերի վերջին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, երբ այս շաբաթ լուր ստացվեց՝ վերին պալատը նույն բովանդակությամբ բանաձևն ընդհանրապես չի քննարկելու։ Եվ փաստորեն ամեն ինչ օդում կախված մնաց։

Նրանք, ովքեր պնդում են, թե Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձևը և դա բավարար է պնդելու համար, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը, հղում են կատարում ռուսաստանյան փորձին։

Ասում են՝ չէ՞ որ մենք նշում ենք Ռուսաստանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների թվում, մինչդեռ բոլորս գիտենք, որ ընդամենը Պետդուման է ճանաչել, այնինչ Ռուսաստանի պառլամենտը նաև վերին պալատ ունի՝ Դաշնությունների խորհուրդը, իսկ այնտեղ այդ հարցը չի էլ քննարկվել։ Ուրեմն հանգիստ կարող ենք Միացյալ Նահանգներն էլ դասել այդ երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Սակայն ընդդիմախոսները հակադարձում են՝ որպեսզի համարենք, որ Ամերիկան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բացի Ներկայացուցիչների պալատից, Սենատն էլ պիտի համապատասխան բանաձև ընդուներ, հետո էլ երկու պալատներում քվեարկության դրված փաստաթուղթը պետք է հաստատեր այդ երկրի նախագահը։ Իսկ նման բան տեղի չի ունեցել և ուրեմն՝ չենք կարող ասել, թե ԱՄՆ-ը ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում է։

Չարգելված ցեղասպանության արգելված ճանաչումը. մնացինք մտրակի ու քաղցրաբլիթի արանքում

Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց։ Զուտ տեխնիկական մասն այն է, որ սենատորներից մեկը՝ Լինդսի Գրեհեմը, պարզապես հայտարարեց, թե վետո է դնում բանաձևի նախագծի վրա։

Дональд Трамп и Реджепт Эрдоган - Sputnik Արմենիա
Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց
Այո, Ամերիկան տարօրինակություններ ունի՝ սկսած շատ անհասկանալի երկաստիճան ընտրական համակարգից, երբ կարող ես մրցակցից ավելի շատ ձայներ ստանալ, բայց չդառնալ նախագահ, վերջացրած նրանով, որ մի նահանգում քեզ կարող են մահապատժի ենթարկել, մինչդեռ հարևան նահանգում մահապատիժը վերացված է։ Եվ այս դեպքում էլ, որքան էլ անսովոր թվա, 100 սենատորներից ընդամենը մեկի քմահաճությունը կարող է վճռորոշ դառնալ ցանկացած բանաձև համար։ Բայց սա, կրկնեմ, հարցի ընդամենը զուտ տեխնիկական կողմն է։

Տասնամյակներ շարունակ հայկական կազմակերպությունները լոբբիստական ջանքեր են գործադրել, փորձելով անցկացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
Ոչինչ չէր ստացվում։ Ինչու հիմա ստացվեց ստորին պալատում։ Եկեք ասենք ճշմարտությունը՝ ստացվեց այն պարզ պատճառով, որ Թուրքիան մտավ Սիրիա։ Դա ամերիկյան իշխանություններին խիստ զայրացրեց և կոնգրեսականները որոշեցին Թուրքիայի նկատմամբ կիրառել մտրակի և քաղցրաբլիթի հայտնի քաղաքականության առաջին մասը՝ պատիժը։ Սակայն կա նաև այլ հանգամանք, որը մթագնում է թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Կարելի է ասել, նաև ընդհանրապես Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ։ Հայտնի է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է Էս-400 զենիթահրթիռային համալիրներ և հիմա տեղակայում է դրանք։ Համաձայնեք՝ արտառոց բան է։ ՆԱՏՕ-ն ժամանակին ստեղծվել էր հիմնականում Խորհրդային Միությանը դիմակայելու համար։ Խորհրդային Միության իրավահաջորդը Ռուսաստանն է։ Եվ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այժմ հակաօդային զենք է գնում Ռուսաստանից։ Ամերիկացիներն ասում են՝ լավ, գնել՝ գնել եք, հո հետ չե՞ք վերադարձնելու, բայց գոնե երաշխիքներ տվեք, որ չեք օգտագործելու այդ համալիրները։ Եկեք դրանք տեղավորենք պահեստներում և մենք՝ ամերիկացիներս, իրավունք ունենանք տեսչական այցեր կատարելու, որպեսզի համոզվենք, որ դրանք մնում են պահեստավորված։

Ավելին, Դոնալդ Թրամփը Թուրքիային առաջարկել է 100 միլիարդի առևտրային ծրագիր, այսինքն, մտրակի քաղաքականությունից անցում կատարվեց դեպի քաղցրաբլիթի քաղաքականություն։ Հենց այդ քաղաքականության շրջանակներում էլ կարելի է դիտարկել սենատորի վետոն, ինչի հետևանքով խաչ դրվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա։

Փաստենք, որ քաղցրաբլիթի քաղաքականությունը չաշխատեց։ Ռեջեփ Էրդողանն, իհարկե, գոհ մնաց, որ հայկական բանաձևը չընդունվեց, բայց և չհայտարարեց, թե հրաժարվում է ռուսաստանյան զենքից կամ չի օգտագործելու այն։ Այսինքն՝ ամերիկյան իշխանություններն իրենց նպատակին չհասան, իսկ մենք, հայերս, շարունակելու ենք վիճել՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

Լրահոս
0