00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян на церемонии подписания соглашения о свободной торговле между ЕАЭС и Сербией (25 октября 2019). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян на церемонии подписания соглашения о свободной торговле между ЕАЭС и Сербией (25 октября 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը խոսել է Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի մասին:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին: «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» իտալական թերթին տված հարցազրույցում:

Ալավերդյան. «Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» - Sputnik Արմենիա
«Նրանց աչքերում տեսա, որ հասկացել են` Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». Ալավերդյան

Նա հիշեցրել է, որ Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: «Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների»,-նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով այս իրավիճակն առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ:

Միջադեպ Միլանում. հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի է ներխուժել. տեսանյութ

«Corriere della Sera»-ը նշել է, որ Ադրբեջանը հայերին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական ագրեսիայի մեջ և պնդում է, որ ՀՀ վարչապետն  առանձնահատուկ կոշտ է: Այս դիտարկմանը Փաշինյանն արձագանքել է՝ հիշելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

Այն դիտարկմանը, թե պատմության և դրա սարսափելի հետևանքների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի գնահատականները տարբերվում են, ՀՀ վարչապետը նշել է, որ առկա է հակամարտություն, և այն պետք է լուծվի:

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Դա վտանգավոր է. Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի սումգայիթյան ելույթին

«Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, որը նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը: Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը»,-հավելել է նա:

Ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայ համայնքի հետ հանդիպմանը. Կարապետյանի մեկնաբանությունը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-22-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում էր:

Լրահոս
0