ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել երևանյան թիմի հետ։
Թիմի նախկին մարզիչը` Իլշատ Ֆայզուլինը, երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ընտանեկան խնդիրների պատճառով:
Նշենք, որ «Ուրարտուն» պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այս լուրը։
Հայտնի է` ինչով է զբաղվելու Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում
Գրիգորյանի նախորդ աշխատավայրը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնից նա հրաժարվեց հոկտեմբերի 19-ին` Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո: Հայ մարզիչը «Տամբովը» գլխավորում էր 2019-ի ապրիլի 22-ից։ Նրան հաջողվեց օգնել «Ուրալին» նվաճել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիրը:
Վերջերս լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Գրիգորյանը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն վերջին պահին ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը: