00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սխալվեց աքլորի ու կանանց պատճառով. Ուտկինը` Գրիգորյանից հրաժարվելու մասին

© Sputnik / Asatur YesayantsРоссийский спортивный журналист и телекомментатор Василий Уткин перед футбольным матчем "Пюник" (Ереван) - "Маккаби" (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн
Российский спортивный журналист и телекомментатор Василий Уткин перед футбольным матчем Пюник (Ереван) - Маккаби (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Վասիլի Ուտկինը պրոֆեսիոնալ տեսանկյունից չի հավանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` Ալեքսանդր Գրիգորյանին հավաքականի գլխավոր մարզիչ չնշանակելու մասին որոշումը։ Նա պատճառները բացատրել է տեսանյութում իրեն բնորոշ հեգնական ոճով։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուս հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլային օղակների որոշումը` «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակելու գաղափարից հրաժարվելու մասին։ YouTube–ում հրապարակված տեսանյութում նա այդ որոշումը սխալ է անվանում և դրա համար մեղադրում է ռուսական ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկին (դիտել տեսանյութը 14։15–16։05)։

Մարզական մեկնաբանի խոսքով` այդ պատմությունը «մինչև հոգու խորքը զվարճացրել է իրեն»։ Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ նշանակվել է Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` Ուտկինն ընդգծել է, որ այդ տեղը որոշել էին Ալեքսանդր Գրիգորյանի համար, ընդ որում` հավաքականի համար բարդ իրավիճակում։

Ուտկինի խոսքով` այդ ֆոնին ելույթ է ունեցել Դմիտրի Սելյուկը։

«Դմիտրի, ես շատ հարգում եմ ձեզ և ուզում եմ մեջբերել ձեզ` որպես նպատակաուղղված ֆլեյմի (համացանցում վեճ հանուն վեճի` խմբ.) օրինակ։ Դուք, չգիտես ինչու, ատելությամբ եք լցված Գրիգորյանի հանդեպ և որոշել եք զրկել նրան բոլոր հետագա աշխատանքներից։ Դմիտրի, ի սեր աստծո, ես ներում եմ ձեզ ճաշը, որը գրազով պարտվել եք ինձ։ Դուք էլ Գրիգորյանին ներեք», – իրենց բնորոշ ոճով ասել է բլոգերը։

«Սելյուկն ասաց, որ Հայաստանի հավաքականի որոշումը զարմանալի է, որովհետև առաջին հերթին` Գրիգորյանը մարզել է կանանց, երկրորդ` նրա վրա մի անգամ աքլոր են նետել։ Դա ի՞նչ կապ ունի Գրիգորյանի մասնագիտական բնութագրերի հետ։ Ուղղակի շատ հետաքրքիր է», – շարունակել է Ուտկինը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մարզումները - Sputnik Արմենիա
Առանց Հենոյի. ինչպես են մարզվում մեր ֆուտբոլիստները «վերջին հույսի» խաղից առաջ. տեսանյութ

Դրանից հետո նա դիմել է «թանկագին հայերին»` հայտարարելով, որ Գրիգորյանը հարմար մարզիչ է հենց Հայաստանի հավաքականի համար։

«Առաջին հերթին` նա հայ է, իսկ ձեզ համար դա միշտ կարևոր է եղել, երկրորդ` Գրիգորյանը գաղափարներ ունի և կարողանում է աշխատել, կառուցել խաղը և ճանաչել խաղացողներին։ Նա յուրահատուկ վարվելաձև ունի, առօրյա կյանքում նա սկսում է «տանջել» նրանց, ում հետ աշխատում է։ Տեսեք, թե «Տամբովը» ինչպես է ոտքի կանգնել։ Իսկ հավաքականում, հակառակը, նրա` շփման էքսցենտրիկ ոճը միայն մոբիլիզացնելու էր թիմը։ Իսկ դուք կանանց ու աքլորների մասին եք խոսում», – բողոքել է Ուտկինը։

«Այս պատմությունն ինձ հետաքրքրել է միայն որպես անեկդոտ։ Հետո էլ շատ հետաքրքիր է. հազվադեպ կարող ես քեզ մի ամբողջ Հայաստանից խելոք զգալ։ Ամեն դեպքում դա խելքի երկիր է։ Գիտեի՞ք, որ խելքը Հայաստանում են հայտնագործել», – կատակել է Ուտկինը։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու է Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2020թ–ի նոյեմբեր։

Լրահոս
0