ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Մեր օրերի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի սիրեցյալն իր գեղեցկությամբ գրեթե չի զիջում նախորդ ընկերուհուն` Իրինա Շեյքին։ Ջորջինա Ռոդրիգեսը գեղեցկուհի է, իսպանացի մոդել։ Սակայն դա նորություն չէ, «Յուվենտուսի» հարձակվողը վաղուց է նրա հետ հայտնվում այս կամ այն վայրերում, և մարդիկ արդեն հասցրել են խոշորացույցով ուսումնասիրել նրան։ Նորությունը Instagram–ում հրապարակված լուսանկարն է, որում Ռոդրիգեսը կիսամերկ է։
Ռոնալդուն զայրացել է. նա իր ընկերուհու պատճառով սպառնում է դատի տալ հեռուստաընկերությանը
Գեղեցկուհին ծնկներով հենվել է գետնին և ցուցադրում է բարեմասնությունները։ Լուսանկարը մոտ ուժ ժամում ավելի քան մեկուկես միլիոն «սրտիկի» է արժանացել։
«Ահա թե ինչու է Ռոնալդուն ընտրել քեզ», – լուսանկարը մեկնաբանել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշին էլ դուր չի եկել նրա դիրքը։ «Դուք ավելի էլեգանտ եք, երբ նորմալ կեցվածք եք ընդունում լուսանկարվելիս», – գրել է նա։
2019 թվականի օգոստոսին Ջորջինա Ռոդրիգեսը նկարահանվել է Yamamay ներքնազգեստի ապրանքանիշի գովազդում։
Նշենք, որ Ռոնալդուն 2010-2015 թվականներին հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։
Խաչատրյանի հնչյունների ներքո. Իրինա Շեյքը նկարվել է Jean Paul Gaultier օծանելիքի գովազդում