00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալի և մեխի արանքում. Գյումրիում շների ստերջացում իրականացնող մրցույթին ոչ մի հայտ չի եղել

© Sputnik / Aram NersesyanПойманная в Ереванском зоопарке бродячая собака
Пойманная в Ереванском зоопарке бродячая собака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքներից և «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող» օրինագծի ընդունումից հետո Գյումրիում որոշ ժամանակով դադարեցվել է թափառող շների վնասազերծման գործընթացը: Բնապահպանները գոհ են, բնակիչները՝ դժգոհ:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Պարզվում է` Գյումրիում քաղաքակիրթ եղանակով շների վնասազերծում իրականացնող ընկերություն կամ շահագրգիռ անձիք չկան: Հայտարարված մրցույթին ոչ մի հայտ չի ներկայացվել:

Ипподром еревaнского зоопарка - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու հարակից տարածքների թափառող շներին վնասազերծում են. տեսանյութ

Գյումրու քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ թափառող կենդանիների վնասազերծման (ստերջացում) ծառայությունների իրականացման համար: Աշխատանքներն իրականացնող կառույցի առաջին մրցույթի վերջնաժամկետ սահմանվել է նոյեմբերի 21-ը: Sputnik Արմենիային հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ասաց, որ մրցույթի մասին տեղեկությունը տարածվել է ինչպես հարկն է, բայց հայտարարված մրցույթին ոչ մի հայտ չի եղել: Քաղաքապետարանն անմիջապես նոր մրցույթ է հայտարարել՝ այս անգամ հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 29-ը:

«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

Ավելին` մինչ մրցույթի մասին տեղեկատվության տարածումը ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ կազմակերպված հանդիպման ընթացքում մշակվել ու ներկայացվել է 2 տարբերակ։

«Ստեղծել առանձին ՀՈԱԿ, որը կզբաղվի շների վնասազերծմամբ (բռնում, բուժում, ստերջացում և բաց թողնում) և հայտարարել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը կիրականացնի այդ գործընթացը»,-տեղեկացրեց Հայկ Սուլթանյանը:

Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն

Նրա խոսքով` խնդիրն անչափ կարևոր ու հրատապ է: Քաղաքապետարանը, այսպես ասած, «նալի ու մեխի արանքում է», մի կողմից` օրինագիծը, մյուս կողմից` բնակիչների բողոքները:

«Առավոտյան թոռնիկիս ստիպված ես եմ ուղեկցում դպրոց, վերջին օրերին շները շատացել են, հատկապես աղբամանների մոտից հնարավոր չէ անցնել,  շատ կան նաև կատաղած շներ: Առաջ գալիս կրակում էին, հիմա` չէ»,-Sputnik Արմենիային բողոքեց տիկին Զվարթը:

Наира Зограбян - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն առաջարկում է փրկել կենդանիներին «անասուններից». Զոհրաբյանը պատմեց վերջին դեպքի մասին

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը թափառող շների վնասազերծումն այս պահին իրականացնում է միայն եզակի դեպքերում՝ կատաղած շների վերաբերյալ բնակիչների ու կազմակերպությունների դիմում-բողոքները հաշվի առնելով:

«Այս ընթացքում, ինչ գործընթացը դադարեցվել է, շատ նամակներ ենք ստանում, հատկապես` կատաղած շների մասին, որոնք մեծ վտանգ են ներկայացնում: Որևէ գործողություն չի իրականացվել»,-ասաց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Հավելենք, որ մինչ այս Գյումրիում թափառող շների վնասազերծմամբ զբաղվել է «Զբոսայգիներ և պուրակներ» ՊՈԱԿ-ը: Կատաղած շների վնասազերծում իրականացվել է բնակիչների դիմում-բողոքների հիման վրա: 2019 թվականի համար քաղաքային բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլն 200.000 դրամ (մոտ 1800 շան վնասազերծման համար): Վերջին ամիսներին գումար չի փոխանցվել, բողոքներից և օրինագծից հետո ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցվել է:

Խստորեն դատապարտում ենք արջի և քոթոթների նկատմամբ դաժան վերաբերմունքը. հայտարարություն

Լրահոս
0