ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և մանրամասնել, որ «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։
Ռուբեն Խաչատրյանից բացի, որևէ մեկն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել. Կարապետյան
Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ այսօր նույն շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոնէ կերել։ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր Facebook- ում հայտնել է իր լիազորությունները դադարեցնելու մասին։