ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Նոյեմբերի 23-26-ը Հայաստանում և Արցախում տեղումներ չեն գրանցվի։
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին` նոյեմբերի 22-26-ը, Երևանում տեղումներ չեն սպասվում։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 6-8 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կհասնի` -1–ից -3 աստիճանի։
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում