ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ականավոր գիտնական, բևեռախույզ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը ծիծաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` պատահմամբ կանգնելով նրա տեղը։
Ռուսաստանը Հայաստանին 20 միլիոն դոլարի չափով աջակցություն կցուցաբերի
Կրեմլում պետական պարգևներ հանձնելու արարողության ընթացքում գիտնականը նախագահի ամբիոնը շփոթել է իր տեղի հետ։
«Դեռ վաղ է»,–լսվել է դահլիճից: Ինչին Չիլինգարովը պատասխանել է. «Այնտեղ դեռ վաղ է»։
«Պետք է նկատի ունենալ»,–կատակել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում շքանշաններ ու մեդալներ է հանձնել մշակույթի, բժշկության, սպորտի և արտադրության ոլորտում ձեռքբերումների համար։ Պարգևների է արժանացել 47 մարդ։
Ստալինի համար ամառանոցներ կառուցող Մերժանովը միայն մահից առաջ տուն ստացավ
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։
«Շատ եմ կարոտում». Արթուր Չիլինգարովը խոստացել է շուտով Հայաստան գալ