00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат
Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարսափելի ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեն ներկայացնում է 7 մարդու կլանք խլած վթարի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Այս տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած պատահարի պատճառը «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումն է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

ДТП в Котайке - Sputnik Արմենիա
Սյունիքի մարզում մեքենա է կողաշրջվել. զոհեր ու տուժածներ կան

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «Գազել» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Первый день зимнего призыва в армию РА 2018 г. - Sputnik Արմենիա
Արտառոց դեպք Կոտայքում. զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցի դեմքին

Այնուհետև «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «Գազելի» վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:

Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր

Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքսի» վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Արմավիրցին նախկին հարսի տանը նյարդայնացել ու սրիչով կտրել է սեփական երակները

Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի պատշաճ և անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց և ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքսի» վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ողբերգական դեպք Արագածոտնում. գնացքի տակ ընկած հովիվը մահացել է

Լրահոս
0