00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
ԱԺ–ում վեճ է սկսվել Ալեն Սիմոնյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
13:29
1 ր
Ընդդիմադիր պատգամավորնեին թույլ չեն տալիս մտնել Դեմիրճյան մուտքից
13:30
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրիկ Խաչատրյանին որոշել են կալանավորել

© Photo : BlognewsСурик Хачатрян
Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունիքի նախկին մարզպետը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական գործով։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշել է նրան կալանավորել։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությւոնները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

Руки в наручниках - Sputnik Արմենիա
Շենավանի գյուղապետն ու նրա եղբայրը կալանավորվել են

Ըստ մեղադրանքի` նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության շահերին:

Պարզվել է, որ Խաչատրյանը 2011-2012թթ ընթացքում, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Նորավանին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, Խաչատրյանի դրդմամբ, Նորավանի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Խաչատրյանի եղբորը:

Генерал Сейран Сароян - Sputnik Արմենիա
Թողեք էդ մարդն իր մահով մեռնի. Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է. Սեյրան Սարոյան

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբերին Խաչատրյանն Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներում գտնվող 0.43 հա մակերեսով հողամասը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` ոմն Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ:

Ակների աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ։ Համաձայն դրանց` իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին:

Նոյեմբերի 9–ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ղեկավարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային բաժինը։

Այս տարվա օգոստոսի 20–ին ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն իր` Էջմիածնի տանն անցկացրած ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։ Սարոյանի խոսքով` Խաչատրյանն այդ պահին Փարիզում է եղել, որտեղ նրա սիրտն են վիրահատել։

ԱԱԾ–ն բացահայտել է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքը

Լրահոս
0