00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

© Sona Barseghyan Владимир Гаспарян
Владимир Гаспарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը բռնություն է գործադրել Վարդավառի ժամանակ իր մեքենայի վրա ջուր լցրած աղջնակի նկատմամբ, իսկ նրա հորը հետո կանչել է իր ամառանոց և հրամայել ծնկաչոք ներողություն խնդրել դեպքի ժամանակ միջամտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական  կոմիտեից։

Брат экс-главы Полиции Вовы Гаспаряна во время Вардавара - Sputnik Արմենիա
Ինչպես է Վլադիմիր Գասպարյանի եղբայրը «դաստիարակում» գյուղի երեխաներին. տեսանյութ

Հիշեցնենք` Վարդավառի ժամանակ Կոտայք գյուղի երեխաները ջրել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի մեքենան։

Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. ինչ է արել Վովա Գասպարյանը, և ինչ հարց պետք է լուծի Փաշինյանը

«Քննության տվյալներով՝ Կ.Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում` խոչընդոտելով երթևեկությունը, իջել ավտոմեքենայից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետև նաև բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ»,– ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ.Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ:

Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյան. «Ես 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի

Սակայն Կ.Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու և վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբոր որդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Լրահոս
0