ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Billboard պարբերականն ընտրել է Billboard"s Women in Music 2019 մրցանակի «Տասնամյակի կին» անվանակարգի առաջին դափնեկրին։ Այդ մրցանակին կարժանանա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտը։
Նա մրցանակը կստանա դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում, The Hollywood Palladium թատրոնում։ Women in Music 2019–ի մրցանակներ կստանան նաև Բրենդի Կարլայլն ու Նիկի Մինաժը։
Տասն անգամ Grammy–ի արժանացած Սվիֆթը նաև «Տասնամյակի արտիստ» կճանաչվի American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 25-ին։
Հիմա ամենահարուստն ենք. երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Տարբեր ժամանակներում «Տարվա կին» են ճանաչվել Սինդի Լոպերը, Ժանել Մոնեն, Քեյսի Մասգրեյվսը, Արիանա Գրանդեն։