ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։ Նրանից բացի զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև իր 2 տեղակալները։
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից»,–ասված է վարչապետի հրամանագրում:
Նիկոլ Փաշինյանի մյուս հրամանագրով Վաչագան Ներսեսյանն ազատել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից:
Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել. Մովսես Հակոբյանը` Մարտի 1-ի դեպքերի մասին
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից»,–այս հրամանագիրն էլ վկայում է Մովսես Հակոբյանի առաջին տեղակալի` աշխատանքից ազատման մասին:
1–ինն անհասկանալի է, 2–դը՝ սխալ․ ՊՆ նախկին փոխնախարարները` Փաշինյանի նշանակումների մասին
Հիշեցնենք` Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում նշանակվել է 2018թ.–ի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հակոբյանն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է։