00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալիա-Հայաստան հանդիպում կամ Վանեցյանի շուրջ ինտրիգներ, ի՞նչ սպասենք վերջին խաղից

© Sputnik / Asatur YesayantsАртур Ванецян на внеочередном собрании Федерации футбола Армении (ФФА)
Артур Ванецян на внеочередном собрании Федерации футбола Армении (ФФА) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խմորումները չեն հանդարտվում։ Հայաստանի հավաքականի ելույթին դա, իհարկե, ոչ մի կերպ չի կարող նպաստել: Լրիվ հակառակը` վնասում է, այն էլ ինչպես:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2022 ընտրական J խմբում այսօր անցկացնելու է վերջին հանդիպումը` մրցելով Իտալիայի թիմի հետ: Հաշվի առնելով երեք օր առաջ կայացած Հայաստան-Հունաստան մրցավեճը` ֆուտբոլասերներից ու մասնագետներից շատերը դրական արդյունք չեն սպասում նաև այսօրվա հանդիպումից։ Իսկ դրա պատճառը մեկը չէ։

«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան - Sputnik Արմենիա
«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան

Ընտրական J խմբի վիճակահանությունից հետո շատերը կարծիք հայտնեցին, որ մեր հավաքականը կարող է պայքարել երկրորդ ուղեգրի համար` առաջինը միանշանակ տալով Իտալիայի հավաքականին: Իտալացիների դեպքում չսխալվեցին: Ռոբերտո Մանչինիի թիմը ինը խաղում նույնքան հաղթանակ տարավ և այսօր էլ Հայաստանի հավաքականի հետ խաղում ֆավորիտ է համարվում: Բայց մեր թիմի հարցում սխալն ակնառու է: Մենք խմբում զբաղեցնում ենք այն տեղը, որը զբաղեցնում էինք վիճակահանությունից հետո՝ հինգերորդը:

Ֆուտբոլասերները քաջատեղյակ են մեր հավաքականի կորուստների մասին: Թիմն Իտալիա է մեկնել, այսպես ասած, առանց մարտական կազմի: Հույների հետ խաղում առաջատարների բացակայությունն արդեն տեսանք, թե ինչպես է անդրադառնում մեր թիմի խաղի վրա: Ինչ–որ բան կարո՞ղ է փոխվել այսօր: Իհարկե, ոչ: Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք դուրս են գալու խաղադաշտ, անկասկած, կանեն առավելագույնը լավ արդյունքի հասնելու համար, բայց դա տեսականորեն է հնարավոր: Գործնականում Իտալիայի ներկայիս հավաքականը, մեղմ ասած, ուժեղ է մեր թիմից:

Իտալիա-Հայաստան խաղը կողմերից ոչ մեկին էլ մարզական առումով չի հետաքրքրում: Իտալիան ապահովել է առաջին տեղը խմբում, մենք էլ դուրս ենք մնացել ուղեգրերի համար պայքարից: Բացի այդ, հավաքականը մի քանի խաղացողների բացակայության պայմաններում հայտնվել է ծանր վիճակում, իսկ հիմա խոսում են ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի յուրայինների ու ոչ յուրայինների մասին:

Болельщики на трибуне перед началом футбольного матча Дюделанж - Арарат-Армения (29 августа 2019). Люксембург - Sputnik Արմենիա
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու փոխնախագահները` Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը, հրաժարվել են հավաքականի հետ մեկնել Իտալիա: Սա ի՞նչ է։ Խմբերի բաժանո՞ւմ, պառակտո՞ւմ, դեմա՞րշ ՀՖՖ նախագահի դեմ ընտրական խմբի վերջին խաղից առաջ:

Մի բան է պարզ, որ ֆուտբոլի հայաստանյան գերատեսչությունում կա՛մ փոփոխություններ են սպասվում, կա՛մ էլ շատ շուտով մենք կլսենք նոր հակամարտության մասին, որն արդեն ոչ թե խաղադաշտում է, այլ կաբինետներում:

Ներկան թողած` մենք մտածում ենք ապագայի մասին: Իսկ ներկան մի բան է վկայում, որ հավաքականին պարզապես մենակ են թողել (ճիշտ է` որպես պատվիրակության ղեկավար Իտալիա է մեկնել գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը): Առանց ներքին և հոգեբանական աջակցության ի՞նչ արդյունքի կարող է հասնել մեր` կորուստներով լի հավաքականը, այն էլ Իտալիայի հետ խաղում:

Դժվար է նման իրավիճակում պատկերացնել, որ հավաքականը կարող է նույնիսկ մեկ միավոր վաստակել առաջիկա խաղում: Թիմի կողքին լինելու փոխարեն մարդիկ ինտրիգներ են հորինում` անձնական պայքարի վերածելով հավաքականի արդյունքները: Չէ՞ որ այս թիմը կոչվում է ազգային հավաքական, իսկ ազգայինը մերն է, բոլորինս: Բազմիցս ենք խոսել այն մասին, որ մեր հավաքականից պետք է իրական արդյունքներ սպասել: Իսկ մենք, բացի բարձր արդյունքներ պահանջելուց, նաև խանգարում ենք այդ թիմին գոնե իր հնարավորությունների սահմաններում խաղալ:

Потасовка на трибунах болельщиков сборной Армении во время футбольного матча отборочного тура Евро-2020 между сборными Армении и Греции (15 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խմել է և մատ ցույց տվել. Հայաստան–Հունաստան խաղի ժամանակ սկսված ծեծկռտուքի մանրամասները

Ամիսներ առաջ մեր հավաքականն ու նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեր հերոսներն էին, երբ երեք անընդմեջ հաղթանակ տոնեցին Եվրո 2020–ի ընտրական խմբում (Հունաստանի, Լիխտենշտեյնի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպումների ժամանակ): Երկու անհաջող խաղ, ու նրանք վերածվեցին հակահերոսների, ու սա` մեղմ ասած: Ստացվում է, որ հավաքականը ոչ միայն մարզական խնդիրներ է լուծում (այն է` բարձր տեղ զբաղեցնել խմբային փուլում), այլ նաև նրա գրանցած արդյունքները խմորումներ են ստեղծում ֆեդերացիայում։ Դրա վառ օրինակն է հենց այն փաստը, որ ֆեդերացիայի փոխնախագահները հրաժարվել են մեկնել Իտալիա։

Մնում է ասել, որ հայկական ֆուտբոլում էլ արդեն միասնություն չկա, սա է ներկան, որը, բացի խաղերից, պետք է հաղթահարի ազգային հավաքականը:

Լրահոս
0