https://arm.sputniknews.ru/20191118/iranum-zangvacayin-cuyceren-am-ajakcumen-boxoqi-akciayi-masnakicnerin-21129796.html
Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին
Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին
Sputnik Արմենիա
Վառելիքի վաճառքի նոր կանոնների կիրառումից հետո Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Ցուցարարները բողոքում են վառելիքի վաճառքի սահմանափակման ու գների... 18.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-18T10:30+0400
2019-11-18T10:30+0400
2019-11-18T10:43+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2112/28/21122888_0:14:1600:919_1920x0_80_0_0_537f4d6ebe292579cfdb6e985147677d.jpg
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2112/28/21122888_48:-1:1600:975_1920x0_80_0_0_19bb488dc4e4a933bdc4dfbd7d850e8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ամն
տարածաշրջան , աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ամն
Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին
10:30 18.11.2019 (Թարմացված է: 10:43 18.11.2019) Վառելիքի վաճառքի նոր կանոնների կիրառումից հետո Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Ցուցարարները բողոքում են վառելիքի վաճառքի սահմանափակման ու գների թանկացման դեմ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ իշխանությունը որոշել է սահմանափակել բենզինի վաճառքն ու բարձրացնել գինը։ Վաշինգտոնն աջակցում է իրանցի ցուցարարներին։
Բողոքի ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների հետ բախումներ են եղել։ Բախումների հետևանքով երկու մարդ է մահացել։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ կիրակի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Իրանի ժողովրդին խաղաղ ցույցերի հարցում ու դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։
Ավելի վաղ Իրանի իրադարձություններին անդրադարձել էր ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը։ Նրա խոսքով` Վաշինգտոնը դատապարտում է ցույցերի ֆոնին ինտերնետն անջատելու Թեհրանի ձեռնարկած փորձերը։ Օրտագուսը հայտնել է նաև, որ սատարում է «իրանցի բազմաչարչար ժողովրդին»։
Սիրիայի հարցով հանդիպումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ
Իրանի ԱԳՆ–ում Պետդեպի դիրքորոշումը որակավորել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
Նշենք` ցույցերն Իրանում սկսվել են վառելիքի նոր պայմանների ներդրումից հետո։ Այդ կանոնների համաձայն` ամեն մեքենայի թույլատրվում է գնել ամսական 60 լիտր բենզին, մեկ լիտրի դիմաց վճարելով 15 000 ռիալ (0,36 դոլար)։ Յուրաքանչյուր լրացուցիչ լիտր արժենալու է 30 000 ռիալ (0,71 դոլար)։
Նախկինում վարորդներին թույլատրվում էր գնել մինչև 250 լիտր մեկ լիտրի դիմաց 10000 ռիալով (0,24 դոլար)։
Վարդանյան. «Թեհրանում դեռ հույս ունեն, որ ԱՄՆ-ն կվերանայի իր դիրքորոշումը