ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 18–ին, հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 2 շենքի 10–րդ բնակարանում։ Հրդեհի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բնակիչ Ս.Գ-ն գիտակցության չգալով, մահացել է։ 1934թ.ծնված Գ. Շ-ի վիճակը գնահատվում է բավարար: Ըստ բժիշկների`վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
![Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2113/59/21135989_0:0:1600:1067_600x0_80_0_0_77285eef322df30409ff4bcad310adc4.jpg)
Հրդեհի մասին ահազանգը մի քաղաքացուց ծառայությունում ստացվել է այսօր ժամը 11:36-ին։
ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից
Ժամը 11:37–ին ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ– փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման մասի օպերատիվ խումբը:
«Ելնելով իրադրությունից և հրդեհի հնարավոր հետևանքներից, դեպքի վայր են մեկնել Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և հրշեջ ավտոսանդուղքը: Հետագայում դեպքի վայր է ժամանել ևս 1 մարտական հաշվարկ` Շուշիի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև ԱՀ ոստիկանության, շտապ օգնության, «Արցախգազ», «Արցախէներգոյի» համապատասխան ծառայությունները:
![Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2113/59/21135984_0:0:1440:1080_600x0_80_0_0_97d119e8a073499232d0f95b58ee128b.jpg)
Շտապ անջատվել է շենքի գազաէլեկտրամատակարարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին չխոչնդոտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները, իրականացրել հասարակական կարգի պահպանում:
![Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2113/59/21135999_0:0:1440:1080_600x0_80_0_0_61a6dc1c48b7e4313700d62b1fcb1218.jpg)
Հրշեջները և փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանել մուտքի բնակիչներին: Ծխապատ շենքից աշխատանքներին աջակցել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիներ: Հրդեհը մեկուսացվել է 13:30-ին:
![Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2113/60/21136004_0:0:1600:1067_600x0_80_0_0_2402bac90af6522605896bd0a2ddca43.jpg)
Հրդեհի բռնկման պատճառը և նյութական վնասի չափը ճշտվում են: