ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոբերտ Ամիրխանյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի առթիվ։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է շնորհավորական ուղերձը։
«Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը: Կոմպոզիտորի այն մնայուն ձեռագիրը, որը բնորոշ է Ձեզ, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ»,– նշել է նախագահը:
Սարգսյաննն ամիրխանյանին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք։
Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ
Ռոբերտ Ամիրխանյանը հրատարակել է վեց հեղինակային ժողովածու: 2010թ. արժանացել է «Դաշնության Աստղ» ՌԴ կառավարության շքանշանի, 2011թ.` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար ՀՀ Պետական մրցանակի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչումների, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2017թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:
«Սրանից էլ լավ օրհնե՞րգ». հանդիսատեսը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ. տեսանյութ