00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան

© Sputnik / Aram NersesyanКомпозитор Роберт Амирханян на обсуждении фильма "Каньон подавленных сказок" (2 октября 2019). Еревaн
Композитор Роберт Амирханян на обсуждении фильма Каньон подавленных сказок (2 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցն ավարտելուց հետո որոշել էր բժիշկ դառնալ. չվիճակվեց։ Բժշկական ուսումնարանի ընդունելության հարցաշարի մի մասին չէր պատրաստվել։ Սա՞ էր արդյոք երաժիշտ դառնալու հիմնական պատճառը, թե գաղտնիքն այլ տեղ էր թաքնված․․․

Մասնագիտական գործունեության և անելիքների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Հարցազրույցը` Աստղիկ Սուքիասյանի։

- Մի առիթով ասել եք` մարդն իր մայրենի լեզուն, իր ազգային երաժշտությունը չի սովորում, դրանք պարզապես մի օր արթնանում են նրա մեջ: Ինչպե՞ս բացահայտեցիք, որ Ձեր մեջ երաժշտություն է ապրում:

- Կան բաներ, որ մարդու մեջ արթնանում են իրենք իրենց, գլխավոր անելիքները մենք ոչ մեկից չենք սովորում: Ես եկել եմ այն եզրահանգման, որ երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ: Գալիս է մի տարիք, երբ մարդու մոտ հարց է առաջանում՝ դեպի ո՞ւր գնալ, ի՞նչ մասնագիտություն ընտրել: Իմ մեջ երաժշտությունից բացի, որևէ այլ մասնագիտություն ընտրելու ցանկություն չկար, չնայած նրան, որ հայրս պարբերաբար հարցնում էր` դպրոցն ավարտելուց հետո որտե՞ղ եմ ընդունվելու, ես էլ վախից պատասխանում էի՝ բժշկական ինստիտուտ:

Ռոբերտ Ամիրխանյան. Մշակույթում կվերացնեի «դուր գալու» սինդրոմը

Ի դեպ, դպրոցն ավարտելուց հետո որոշեցի բժշկական ուսումնարանում սովորել, բայց չընդունվեցի: Պարզվեց` քննության հարցաշարում կային հարցեր, որոնց չէի պատրաստվել: Ի վերջո, այն ամենը, ինչը մեր մեջ հաստատաբար ապրում է, հիմքում հիացում ունի: Ինձ մշտապես հիացրել է հնչյունը և հնչյուններն են որոշել, թե ինչ պետք է դառնան: Ու ես կանգնել եմ փաստի առաջ:

© LoriNewsՌոբերտ Ամիրխանյան, Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր
«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան - Sputnik Արմենիա
Ռոբերտ Ամիրխանյան, Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր

- Ինչպե՞ս եք ընտրել՝ ո՞ր խաղարկային կամ մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար երաժշտություն գրել, կայի՞ն տաբուներ, թե ո՞ր դեպքում առաջարկը կմերժեք:

- Մինչև հիմա փորձում եմ հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցավ․ գեղարվեստական ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջին փորձս եղել է 1966թ-ին՝ ռեժիսոր Յուրի Երզնկյանի` «Կամուրջներ՝ մոռացության վրայով» ֆիլմի ստեղծման ժամանակ: Ռեժիսորն առաջարկեց և ես՝ մեծ ոգևորությամբ սկսեցի աշխատել ֆիլմի երաժշտության վրա։ Ինձ առաջարկել են մուլտֆիլմեր, որոնց մեջ գլխավոր շարժիչ ուժը եղել է մեղեդին, մեղեդին՝ որպես կարեկցանք, հումոր ու պատմություն: Ինձ համար երաժշտության հուշարարը բանաստեղծությունն է: Երաժշտությունը բանաստեղծության լռության մեջ թաքնված հնչյունների շարքն է ու ոչինչ պետք չէ հորինել։

- 1998-2001 թթ եղել եք ՀՀ ԱԺ պատգամավոր`հանդիսանալով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ի՞նչ հետևության արեցիք՝ արվեստագետը պետք  է զբաղվի ՞քաղաքականությամբ, թե՞ ոչ:

- Խորհրդարանում լինել՝ չի նշանակում քաղաքական գործիչ լինել: Ինձ խորհրդարան էր տարել մեր նոր իրականության մեջ հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցերի կարգավորումը:Ըստ իս՝ Ազգային ժողովը պետք է լինի իդեաների ժողով։ Իսկ քաղաքական գործիչը, պետք է կարողանա անել բոլոր հնարավոր և անհնարին քայլերն այդ իդեաները կյանքի կոչելու համար: Մեզանում իրական քաղաքականություն, դեռ չի ձևավորվել։ Կա դրա անվան տակ որոշակի գործունեություն։ Յուրաքանչյուր մարդ իր գործունեության մեջ ընդամենը երեք հարցի է պատասխանում՝  ինչ է անում, ինչու է անում և ինչպես է անում։ Մեր երկրում ես ակնկալում եմ այս հարցերի պատասխանները ստանալ որոշակի ծրագրային իդեաների ներդրման միջոցով:

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամիրխանյան, Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր
«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան - Sputnik Արմենիա
Ռոբերտ Ամիրխանյան, Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր

- Ըստ Ձեզ՝ ինչն է այսօր պակասում հայ երաժիշտներին:

- Չեմ ցանկանա ինձ վրա վերցնել դատավորի պարտականությունը և մեղադրել: Ընդամենը կասեմ, որ այժմ մեր երաժիշտերի հետաքրքրություններն ավելի շատ ուղղված են ֆինանսական կողմի վրա: Հաջողության գլխավոր չափանիշը դարձել է շահույթը, մինչդեռ դա մեզ ծանոթ չի եղել: Ես միշտ հասկացել եմ, որ երգիչը նա չէ, ով մեղեդի գիտի, կարողանում է երգել, այլ նա է, ով առանց երգի չի կարող ապրել: Կուզեի, որ արվեստագետը իր երկրում պաշտպանված լիներ: Կուզեմ, որ մեր երաժշտության մեջ տեղ չգտնեն թուրքական խաղիկները, որ մեր երիտասարդ երգիչները չերգեն օտարազգի երգեր, այլ երգեն մերը, ազգայինը:

- Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական պլաններ ունեք:

- Որոշ ժամանակ առաջ ինձ զանգեցին Արցախի մի քանի երաժիշտներ և ցանկություն հայտնեցին իմ երաժշտությունը նվագել։ Գնացի Արցախ, որպեսզի լսեմ նրանց ու ապշեցի, որովհետև բոլորը ֆանտաստիկ էին: Հոկտեմբերին նրանց հետ համերգներ կունենանք Արցախում, իսկ նոյեմբերի 23-ին՝ Երևանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։ Ծրագրեր շատ կան՝ ինչպես նախկինից մնացած, որոնք դեռ չեն հնչել, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Ուզում եմ՝ երաժշտական երեկոներ կազմակերպել, որտեղ ինքս դաշնամուրի մոտ կլինեմ: Պետք է հնչեցնեմ 50 տարի առաջվա գրած ստեղծագործություններս՝ դաշնամուրային կոնցերտը, եթե հնարավոր լինի՝ երկու կանտատները: Իսկ նոր ստեղծագործություններ ամեն օր են ծնվում:

ԱրտԲոքս. Ռոբերտ Ամիրխանյան

Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանը հրատարակել է վեց հեղինակային ժողովածու: 2010թ. արժանացել է «Դաշնության Աստղ» ՌԴ կառավարության շքանշանի, 2011թ.` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար ՀՀ Պետական մրցանակի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչումների, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2017թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

Լրահոս
0