00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցДональд Трамп и Реджепт Эрдоган
Дональд Трамп и Реджепт Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարօրինակ է, որ Ցեղասպանության բանաձևի վրա վետո է դնում այն սենատորը, որը մեկ ամիս առաջ առաջարկում էր Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանության բանաձևի վրա վետո դնելը թուրքական լոբբինգի և Սպիտակ տան կողմից Սենատի վրա որոշակի ճնշումների հետևանք էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների երեկ կայացած հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմը վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։

Совместный брифинг главы МИД Армении Зограба Мнацаканяна и секретаря Святого Престола по отношениям с государствами архиепископа Пола Ричарда Галлахера (9 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար

«Ես հակված էի կարծել, որ Ցեղասպանության բանաձևը չի անցնելու, քանի որ, մի կողմից լարվածությունը շատ մեծ էր դրա շուրջ, մյուս կողմից` թուրքական կողմն էլ բավական ակտիվ աշխատանք էր կատարում հակառակ ուղղությամբ։ Այլ հարց է, որ անսպասելի էր Գրեմի կողմից վետոյի կիրառումը, քանի որ վերջին շաբաթներին նա ամենաակտիվ կերպով քարոզում էր պատժել Թուրքիային»,–ասաց Գեղամյանը։

Նրա խոսքով` Գրեմն այն մարդն է, որը հոկտեմբերի սկզբին կազմակերպեց ԱՄՆ–ի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներ կիրառելու բանաձևի իրականացումը, քանի որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր իրականացրել։ Ուստի, ըստ Գեղամյանի, մի փոքր տարօրինակ է Գրեմի կողմից Ցեղասպանության բանաձևի վրա վետո դնելը։

Թուրքագետը նշեց, որ դեռ հայտնի չէ մեկ բան` Ցեղասպանության բանաձևն արգելափակելու դիմաց թուրքական կողմն ինչ է պատրաստվում անել կամ զիջել։ Սակայն, ըստ նրա, պետք է հասկանալ, որ այս հարցը միայն հայ–թուրքական հարաբերություններին չի առնչվում` նախևառաջ թուրք–ամերիկյան ինչ–ինչ գործընթացի հետ գործ ունենք։

«ԱՄՆ-ն հստակ կարծիք է հայտնում 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձության վերաբերյալ» - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն հստակ կարծիք հայտնեց 1 դար առաջ եղած պատմական իրադարձության վերաբերյալ. Գրիգորյան 

Գեղամյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Ցեղասպանության հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքագետները և որ թուրքական արխիվները բաց են բոլորի առջև։

«Միջազգային գործընկերներին Թուրքիան պետք է համոզի, որ ոչ միայն նման ոճրագործություն չի արել, այլև ամեն կերպ փորձում է աջակցել իր երկրում ապրող էթնիկ փոքրամասնություններին»,–ասաց նա։

Գեղամյանը ընդգծեց նաև, որ թուրքական քարոզչության երկարատև միտումներից մեկն արխիվների թեմայով Հայաստանին ծուղակը գցելն է, այսինքն` աշխարհին «ցույց տալը», որ հայկական արխիվները փակ են` ի տարբերություն թուրքականի։

Նույն թուրքն անմխիթար վիճակում է թողել մեր հազարավոր եկեղեցիները. հայոց թեմը վրդովված է

Նման պարագայում, ըստ մասնագետի, հայկական կողմը մի շարք անելիքներ ունի` առաջին հերթին անհրաժեշտ է ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ միջազգային այլ հարթակներում խոսել այն մասին, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է մեզ համար։ Բացի այդ, ըստ Գեղամյանի, պետք է նորից ու նորից ասել, որ Ցեղասպանությունը կարիք չունի ապացուցման կամ հետազոտման, քանի որ մեր բոլոր արխիվները բաց են. քանիցս Հայաստանում աշխատել են նաև թուրք հետազոտողները։

Հիշեցնենք, որ սենատոր Գրեմն ասել էր, թե հույս ունի` Հայաստանն ու Թուրքիան կկարողանան միասին լուծել Ցեղասպանության հետ կապված խնդիրը։

Սարգսյան. «Թրամփը միակ նախագահն է, որի աշխատակազմը չխոչընդոտեց Ցեղասպանության բանաձևը»

Ավելի վաղ` հոկտեմբերի 29–ին, ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն ընդունվել էր 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Լրահոս
0